Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ» Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան ՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ» ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Իշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ» ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ» ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ» 

«Ես այսօր էլ ձեզ հետ եմ, և եթե հարկ լինի, կկանգնեմ արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին». Սեյրան Օհանյան

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ
Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ
Արցախյան հերոսամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր
Ազգային բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր

Առանձնահատուկ սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Եռատոնի կապակցությամբ։

Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր էլ արիության ու նվիրումի, խաղաղությունը գնահատելու և փայփայելու, համամարդկային հանդուրժողականության մեծագույն դաս է երիտասարդ սերունդների համար։ Կողք կողքի մարտնչելով՝ մեր պապերն ու հայրերը, որտեղից էլ լինեն ծնունդով՝ արևմուտքից թե արևելքից, հարավից թե հյուսիսից, դարձել են զինակից եղբայրներ, մարտական ընկերներ և իրենց կյանքը նվիրաբերելով՝ կանգնեցրել ավերածությունների, անդառնալի ողբերգությունների, ցեղասպանության այն ահեղ, դժոխային հորձանուտը, որ մոլեգնում էր Երկրորդ աշխարհամարտի ծանրագույն տարիներին։

Տոգորված մեր պապերի և հայրերի սխրանքներով, տոկունությամբ, նրանց փորձով իմաստնացած՝ հայ ժողովուրդը շարունակել է պայքարել՝ պաշտպանելով նախնիների դարավոր բնօրրանում ազատ, անկախ ապրելու իր իրավունքը և նոր, փառահեղ հաղթանակներ կերտել, որոնցից է հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը. այն բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում և նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ։

Պատերազմի դաշտում ձևավորված կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատները, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, մեկ բռունցք դարձած, փառքով են կատարել իրենց խնդիրը և հետագայում էլ նույն վճռականությամբ Հայկական բանակի առաջամարտիկները դարձել՝ գիտակցելով, որ Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել կարող են միայն վերից վար հստակ ենթակայությամբ գործող, միասնական ծրագրով առաջնորդվող և մեկ միասնական հրամանատարություն ունեցող կանոնավոր զինված ուժերը։

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տոնում է իր կազմավորման 27-րդ տարեդարձը:

Եվ ես ուզում եմ առաջնահերթորեն շնորհավորել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենաբարդ, ամենապատվաբեր տարիները. նա այսօր էլ շատ հարազատ և թանկ է ինձ համար։

Նա է Արցախի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը և արդեն մեկ քառորդ դար պատվով է լուծում իր առջև դրված բարդ խնդիրները:

Ես չափազանց բարձր եմ գնահատում եմ այն ազնիվ նվիրումը, անտրտունջ ջանքերը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնում ամենօրյա լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահելով մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված սահմանները:

Վստահեցնում եմ` ես այսօր էլ ձեզ հետ եմ, և եթե հարկ լինի, կկանգնեմ արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին:

Արցախյան պատերազմի տարիներին՝ ոչ միայն հաղթանակների, այլև ծանր նահանջի ժամանակներում, կազմավորվել է նաև Երկրապահ կամավորականների միությունը, և մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում՝ գիտակցելով, որ այսօր երկրապահ է Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և յուրաքանչյուր հաղթանակի ու պարտության համար պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով և իմ խորին երախտագիտությունը հայտնելով մեր երկաթե, անընկճելի ժողովրդին՝ խաղաղություն, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա եմ մաղթում նրան և խորապես հավատում նրա մեծ ու երջանիկ ապագային։

…Ես համոզված եմ՝ Արցախյան գոյամարտի անցյալ և ապագա վեհության մասին դեռ նոր ասքեր են հյուսվելու…

Եվ սերունդները հավերժ խոնարհվելու են այն քաջերի շիրիմներին, որոնք Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր իրենց կյանքն են զոհաբերել հանուն խաղաղության, հանուն մեր փոքրիկ, սրբազան հողակտորի»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
Ամենադիտված