Ռազմական հաղթանակները հեշտ չեն տրվում. Արմեն Պետրոսյանի շնորհավորական ուղերձը
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաղթանակները, հատկապես ռազմական հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց դյուրին չեն, անգամ ոչ պակաս կարևոր են հաղթանակի արդյունքները, նշանակությունը նաև խաղաղ ժամանակներում պահպանելը, զարգացնելը, արժևորելը:
Այս օրերին նշելով Մայիսյան հերթական եռատոնը, վայելելով դրա ուղղակի պտուղները՝ ուժեղ, հպարտ, գեղեցիկ, ուրախ սերունդների մասնակցությամբ զանազան տոնակատարություններ անկախ Հայրենիքի տարբեր անկյուններում, Արցախում, Սփյուռքի գաղթօջախներում՝ նաև յուրօրինակ հարգանքի տուրք ենք մատուցում այն հազարավոր հայորդիների անմար հիշատակին, որ պատմության տարբեր շրջափուլերում պարգևել են մեզ այսօրվա հաղթանակների բերկրանքը:
Այս տոներն իրենը համարող յուրաքանչյուր հայ նաև սրբազան պարտք ունի՝ կառուցելու այնպիսի Հայրենիք, կրթելու այնպիսի սերունդներ, ում համար անդառնալին՝ իրենց կյանքն են զոհել հազարավոր Անմահ Հերոսներ:
Եվ ուրեմն, մեծ հպարտությամբ, անկեղծ ուրախությամբ և պատասխանատվության խորը զգացումով նշենք այսօրվա Եռատոնը: Շնորհավոր»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)