«Կարող ա՞ քաղաքապետը ձեզ համար վերելակ փոխող է»․ Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար
Բլոգոսֆերա
Երևանի Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երեկ արված հայտարարությանն առ այն, որ քաղաքի վերելակների խնդրի լուծումը միայն քաղաքապետարանի գործառույթը չէ, այլ, որ երևանցիները ևս պետք է մասնակցություն ունենան այս հարցում։
«Քաղաքապետը ճիշտ է ասում՝ երևանցիները պետք է վճարեն վերելակների համար, դեռ քիչ է ասում՝ երևանցիները պիտի ինքնուրույն ճարեն, վճարեն և ինքնուրույն էլ փոխեն վերելակները, կարող ա՞ քաղաքապետը ձեր համար վերելակ փոխող է։ Մենք՝ երևանցիներս, դեռ ինքնուրույն մետրոն էլ պիտի ընդլայնենք»,-գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանում ընկած վերելակի դեպքին, հայտարարել էր, որ իրենք առաջին օրվանից սկած, ծրագիրը գրում են, որ վերելակները մեծ ծրագրով ամբողջությամբ փոխարինվեն, և հավելել, որ այդ հարցում իրենց հետ պետք է լինեն բնակիչները՝ տարիների ընթացքում պետք է վճարեն փոխված վերելակների գումարը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)