Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներին Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը 

Նոր սկանդալային բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում (փաստաթուղթ)

Բլոգոսֆերա

Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Ղամբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն ուղիղ մեկ տարի առաջ "ցտեսություն" է ասել ռեկտորի պաշտոնին, սակայն չեն դադարում կոռուպցիոն ռիսկեր պարունակող սկանդալային նոր բացահայտումները, որոնց հետևում կանգնած է վատահամբավ, կոռումպացված և տխրահռչակ նախկին ռեկտորը և նրան ոչնչով չզիջող ֆան-ակումբի որոշ անդամներ, որոնք մեծ հաճույքով օգնել են Սահակ Մինասյանին տարրականորեն փոշիացնել և գրպանել ոչ միայն բուհի բյուջեն, այլև Համաշխարհային բանկի կողմից ՇՊՀ-ում իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի գումարները... 

Արդեն տեղեկացրել էի, որ ՆՈՐԿԵՆՏԻ շրջանակներում որոշ մրցույթներ իրականացնելիս դրանք կազմակերպվել են բազմաթիվ խախտումներով և կեղծիքներով... Իսկ հիմա կներկայացնեմ նույն ծրագրի շրջանակներում "Համակարգչային սարքավորումների և ծրագրերի" ձեռքբերման մրցույթի արդյունքների տվյալները, որը տեղի է ունեցել 2017 թ-ի հոկտեմբերին, երբ ռեկտորի պաշտոնում Սահակ Մինասյանն էր... Բացարձակ չզարմացա, երբ տեսա, որ մրցույթի հաղթողն իր երեխաների քավորի՝ նույն ռեկտոր Մինասյանի 300 հազար դրամանոց խորհրդական Ս. Շահպարոնյանի (բուհում այս անձի գլխավոր աշխատանքը հիմնականում աշխատանքի ժամին քաղաքում շան հետ ման գալն էր և ստուգման համար բուհ ժամանած պատվիրակություններին ստելն էր, որի ականատեսն եմ եղել և կանխել եմ) հարազատ եղբայր Գ. Շահպարոնյանն է, որին պատկանող "Գ. Շահպարոնյան" ՍՊԸ-ն էլ հաղթող է ճանաչվել... Այո՛, սա "արդար" մրցույթի արդյունք է, երբ բարեկամդ հաղթում է ղեկավարածդ հիմնարկում հայտարարված մրցույթին... 
Ավելին` համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելիս մի հետաքրքիր փաստ է բացահայտվում... Պարզվում է` մրցույթին մասնակցած 3 կազմակերպություններից վերջինը հայտը ներկայացրել է հենց Մինասյանի բարեկամը... Կարելի է ենթադրել, որ նախօրոք հայտ ներկայացրած 2 կազմակերպությունների հայտերին ծանոթանալուց հետո, հատկապես առաջադրված գումարներին, Մինասյանի բարեկամը հայտը ներկայացրել է նրանցից 2-3 օր անց և այնպիսի գումար է պահանջել իր ծառայության համար, որը չի գերազանցել ծրագրի շրջանակներում առաջադրված նախահաշիվը՝ 37.942.800 ՀՀ դրամ՝ 62.730 դրամով զիջելով նախահաշվարկային արժեքին (38.005.530 ՀՀ դրամ )... Այսպիսի խայտառակ մրցույթներից հետո, երբ հաղթում է քավոր-սանիկական տանդեմը, որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Սահակ Մինասյանը որևէ խախտում չի կատարել ՇՊՀ-ում... Դեռ հարց է, թե ցուցակում նշված ապրանքներն ամբողջությամբ գնված են, թե՝ոչ: 
Շատ զարմանալի է, որ ՀՀ հետհեղափոխական իշխանությունները բացահայտ արհամարհում են Սահակ Մինասյանի գործած հանցագործությունները... Նրա թիկունքում կանգնած կաշառակերները, որոնք մեծ հաճույքով համագործակցել են Մինասյանի հետ և այս իշխանությունների օրոք սողոսկել են բարձ պաշտոնների, շարունակում են հովանավորել Մինասյանի նման կոռումպացվածին, որի գործունեության արդյունքում ՇՊՀ-ին հասցվել է մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս...Իրավապահները ցնծության մեջ են ընկնում,երբ "որսում" են մի 2-3 միլիոնի պետությանը վնաս հասցրած գյուղապետի կամ դպրոցի տնօրենի,սակայն բացահայտ վախենում են մոտենալ Մինասյան Սահակի նմանին...Ինչպես ասում են՝Ժողովրդին խաբելու համար մի քանի կիլկի են բռնում,իսկ շնաձկները հանգիստ շարունակում են իրենց սև գործը... 
ՆՈՐԿԵՆՏ ծրագիրը մինչև հիմա հարմար լափաման է ծառայում Մինասյանի և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչների համար, որոնք կեղծ մրցույթների, կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող գործարքների միջոցով ահռելի գումարներ են փոշիացրել և գրպանել... Հատկանշական է, որ ո՛չ Համաշխարհային բանկը, ո՛չ ԿԳՆ-ի համապատասխան ԾԻԳ-ը և նրա տնօրենը, ո՛չ էլ ՊՎԾ-ն բացարձակապես չեն արձագանքում ՇՊՀ-ում իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում մեր կողմից բարձրաձայնվող հանցագործություններին, կասկածելի գործարքներին և ապօրինություններին...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար) ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներՍիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավում
Ամենադիտված