Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական 

Ես ողջունում եմ այդ որոշումը. Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման մասին

Բլոգոսֆերա

Իրավաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրւմ է.

Սիրելի ընկերներ, այսօր տեղեկացա, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ՍԴ դատավորի ընտրության հարցը նշանակվել է այս ամսվա 29-ին գումարվող ԱԺ նստաշրջանում։

Նկատած կլինեք, որ նախկինում՝ պայմանավորված նույն գործընթացում հավակնորդ լինելու կարգավիճակովս, ձեռնպահ եմ մնացել այս գործընթացի մասին հրապարակայնորեն արտահայտվելուց, բացառությամբ 2 դեպքի, երբ իմ անվան շուրջ հրահրվող անտեղի աղմուկին արձագանքելու անհրաժեշտություն է եղել։

Ինձ մեկնաբանությունների համար բազմաթիվ լրագրողների դիմումներին ի պատասխան Հանրապետության նախագահի կողմից այսօր կայացված որոշման մեկնաբանության խնդրանքով եւ տրված հարցերի համահավաք պատասխանի տեսքով ցանկանում եմ այս հրապարակմամբ հայտնել իմ դիրքորոշումը, որով, հուսով եմ, սպառիչ պատասխանած կլինեմ։

1․ Ընթացակարգի մասով․

Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։

Այս խորհրդակցական/մրցութային ընթացակարգն ուներ իր թերությունները, որոնք սակայն աննշան էին իր գոյության առավելությունների համեմատ։ Աննշան փոփոխությամբ այս ընթացակարգը կիրառվեց նաեւ այս տարվա սկզբին առաջադրման ընթացքում։

Ներկա առաջադրման համար հիմք ծառայած խորհրդակցական համակարգն ինձ առավել բովանդակային է թվում եւ պակաս ֆորմալիստական, քան անցած նախորդ ընթացակարգերը։ Եւ սա ներառականության սկզբունքով էվոլյուցիայի հետեւանք եմ համարում, ինչի վերջնարդյունքը, իհարկե, նախընտրելի կլիներ երբեւէ ունենալ օրենսդրական ամրագրմամբ։

Ընթացակարգի մասով ես համոզված եմ, որ այն ամբողջովին ինֆորմացված որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռել, որից եւ օգտվել է առաջադրող սահմանադրական մարմինը՝ Հանրապետության նախագահը։

2․ Նախագահի որոշման հիմնավորվածության մասով․

Անկախ նրանից, թե ում թեկնածությունն է առաջադրվել, ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի եւ իրեն այս հարցում խորհրդականների կողմից խնդրին առնչվող բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ բարեխիղճ քննության արդյունքում։ Վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման սահմանադրական լիազորության սուվերեն կամքով իրականացման արդյունքում։

Խնդրի լուծումն արդեն փոխանցվել է գործընթացին մասնակից հաջորդ սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի որոշմանը։

ՀԳ․ Ինքս ծանոթ չեմ թեկնածուին եւ իր աշխատանքներին նույնպես ծանոթանալու առիթ չեմ ունեցել։ Ես հուսով եմ, որ պարոն Վաղարշյանն Ազգային ժողովին է ներկայացնելու Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, զարգացման իր տեսլականները։ Եւ դրանց իմին համընկնելու դեպքում՝ ես հաջողություն եմ մաղթում նրան ընտրվելու եւ դրանից հետո դատավորի աշխատանքային գործունեության ընթացքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար) ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներՍիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera
Ամենադիտված