Զարհուրելի էր տեսնել և դատապարտելի է թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումը
ԲլոգոսֆերաՆախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական իշխանությունները կամ հանրային համերաշխությունը իրենց օրակարգից դուրս են դրել կամ կորցրել են դեպքերի վրա իրենց ազդեցությունը:
Զարհուրելի էր տեսնել և դատապարտելի է թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումը: Քաղաքական իշխանությունների պարտավորությունն է րոպե առաջ իրեն տարանջատել դեպի ներքին քայքայում տանող նման փողոցային գործելաոճից և կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում իրավիճակը վերցնել տոտալ վերահսկողության տակ:
Ազատություններն ու իրավունքները ունեն կոնկրետ բովանդակություն և անթույլատրելի է այդ արժեքների գիտակցված և ուղղորդված մանիպուլյացիայի միջոցով հանրային համերաշխության խաթարումը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան