13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է. ՄԻՊ
Բլոգոսֆերա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությէջումանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:
Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:
Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ