ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներ Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար) Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել 

Պահանջում եմ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը․ ՄԻՊ

Բլոգոսֆերա

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ․

«Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․

1. Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

2. Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

3. Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից:

4. Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:

5. Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։

Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։

6. Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։

7. Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

8. Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

9. Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները:

Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով:

Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:

10. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն:

Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից:

Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:

11. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում:

Արման Թաթոյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներՍիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում
Ամենադիտված