ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներ Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար) Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել 

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ․

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի,

19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և միաձայն ՈՐՈՇԵԼ Է ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ:

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է՝

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19.05.2019թ․ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հասարակության անդամներին՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակել: Այս կոչը լայնորեն տարածվել է էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ առիթով իր անհանգստությունն է հայտնում հաշվի առնելով այն, որ կոչի իրագործման դեպքում կխախտվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՄԱԿ-ի 06.09.1985թ․՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ»-ի 1-ին և 7-րդ կետերի համաձայն՝ 
- դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը․

- յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Ժամանակակից իրավական պետության (որպիսին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը) մեխանիզմը գործում է պետական իշխանության 3 ինքնուրույն թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներով: Իշխանությունների կառուցակարգային բաժանումը պահանջում է, որ օրենսդիրը և գործադիրը իրավունք չունենան միջամտել կամ ներխուժել արդարադատության իրականացման ոլորտ։

Վարչապետը ներկայացնում է պետության թևերից մեկը՝ գործադիր իշխանությունը: Հետևաբար, վարչապետի կոչի հիման վրա դատարանների գործունեության փաստացի խոչընդոտումը կամ դատական իշխանության գործելու փաստացի սահմանափակումները վտանգում են դատական իշխանության անկախությունը:

Այս մոտեցումը ՀՀ փաստաբանների պալատին անհանգստացնում է նաև այն տեսակետից, որ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակող և նմանատիպ գործողությունները կարող են համընդհանուր կաշկանդող ազդեցություն ունենալ դատական համակարգի անկախության նկատմամբ: Որպես հետևանք, դատավորները հակված են լինելու հրաժարվել գործադիր իշխանությանն անհաճո օրինական դատական ակտեր կայացնելուց՝ անցումային արդարադատության կամ նմանատիպ գործողությունների վտանգ կանխազգալով, ինչն ուղղակիորեն կխոցի պետության իրավական անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը պատրաստ է աջակցել վարչապետի կամ իրավասու այլ պաշտոնատար անձի ցանկացած այն նախաձեռնությանը, որն ուղղված կլինի դատական համակարգից կոռուպցիան վերացնելուն, նոր կամ նախկին պաշտոնատար անձանց ապօրինի ազդեցությունը վերացնելուն, համակարգը որակյալ կադրերով համալրելուն և արդարադատության որակը բարելավելու այլ գործողություններին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներՍիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում
Ամենադիտված