Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներ Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար) Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera 

Սա լուրջ չէ, պարո´ն վարչապետ, սա փակուղի է․ Հրանուշ Խառատյան

Բլոգոսֆերա

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի պարոն վարչապետ 

Այո, շատերին հասկանալի չէ, թե ինչու՞ եք դատարանների մուտքը փակելու կոչ անում: Մարդիկ, առանց հասկանալու թե ինչու, ինչպե՞ս գնան դատարանի մուտք փակեն: Քաղաքացիները գնան դատարանների մուտքը փակեն և ի՞նչ պահանջեն: Ումի՞ց պահանջեն: Մեր ժողովրդին, այո, խամաճիկային դատարան պետք չի: Բայց մարդիկ ումի՞ց են պահանջելու, որ դատարանը խամաճիկային չլինի: Հենց դատարանի՞ց: Ինչպե՞ս կարող է խամաճիկը խամաճիկ չլինել: Քսանհինգ տարի աշխատել են, որ խամաճիկային դատարան ունենանք,  և արդյունքի են հասել: Մեկ առ մեկ կադրեր են ընտրվել, փորձարկվել, օրենքներ են գրվել, փորձ են կուտակել, հիմա ինչպե՞ս այլ կերպ լինեն: Չեն կարող, այդ մարդիկ և այդ համակարգը «այլ կերպին» ծանոթ չեն, չգիտեն ինչպես «այլ կերպ» լինել:

Վերջ ի վերջո ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողով կա, որին հաշվետու է ԲԴԽ-ն, հաշվետվություն պահանջվե՞լ է նրանից՝ ի՞նչ և ինչպե՞ս են պատկերացնում դատական բարեփոխումը: Ազգային ժողովը գիտի՞ այդ մասին: Ինքն՝ Ազգային ժողովն ի՞նչ է պահանջում, պահանջում է խամաճիկ չլինե՞լ: Խամաճիկի՞ց: Սա լուրջ չէ, պարոն վարչապետ, սա լավ տրամաբանություն չէ: Սա տրամաբանության փակուղի է: ´

Դատարանի մուտքը փակելը փակուղի է, պարոն վարչապետ: Որևէ մեկը ստուգել-հաշվարկե՞լ է, թե քանի սխալ/հանցավոր դատական որոշում է կայացվել վերջին, ետհեղափոխական մեկ տարվա ընթացքում, ովքե՞ր են կայացրել, ո՞ր գործերի մասով են կայացրել: Դրան տեղյա՞կ է ԲԴԽ-ն, տեղյա՞կ է Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը: Եթե այո՝ հանրությանն էլ ասեք՝ իմանանք, եթե ոչ՝ ի՞նչն է Ձեր պահանջը: Ասենք փակեցին դատարանները և դրանք չաշխատեցին: Վաղը բացելու եք, չէ՞: Բացելու եք, որ ի՞նչ անեն: Որ շարունակեն դատեր անել: Երեկվա, այսօրվա նման: Նույն դատերը: Որովհետև «ուրիշ դատ» անել չեն կարող: Սովոր չեն և չեն կարող:

Այդ տրամաբանությամբ ոչ թե մարդկանց պետք է ուղարկել դատարանի մուտք փակելու, այլ պետք է Ազգային ժողովը որոշի առհասարակ ընթացիկ բոլոր դատավարությունները հետաձգել՝ մինչև իրենք հասկանան, թե ինչպես պիտի կատարվեն դատական բարեփոխումները: Մինչև մոնիտորինգ անեն առնվազն վերջին տարվա դատավարությունների խախտումները, պարզեն այդ խախտումների բնույթը, առարկան, ձևը...Ժամանակ է պետք: Բայց գիտեք, որ դատական գործեր ունեցող շատերը չեն կարող սպասել, չեն ուզենալու սպասել՝ բանկերը, որոշ գործարարներ, մաքսային և հարկային ծառայություններ... Կալանքներ կան ֆինանսների վրա...և դրանց դեմ Դուք և ԱԺ-ն անզոր եք լինելու:

Եթե մեր հասարակությունը պահանջ ունի դատարաններից, այդ պահանջը օրինականությունն է: Դատվողների մի մասի պահանջը անօրինությունն է և նրանք արդեն համաձայնություններ ունեն դատարանների հետ: Չգիտեք, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս և ու՞մ միջև է ձևակերպվել օրինականության խախտումը: Դրանք բազմաթիվ են, բայց դրանց կարծեմ տեղյակ չէ Հայաստանի գործող իշխանությունը՝ Ազգային ժողովը և կառավարությունը: Չիմանալով՝ ինչպե՞ս է վերահաստատվելու օրինականությունը:

Դատարանի հարցը նոր չի հասունացել, պարոն վարչապետ, այն հասունացել է Հայաստանի Հանրապետության կենսագրության հետ, և մինչև «դատարանների հարց» կոչվածը չկոնկրետանա,՝ դատարանի մուտքը փակելու Ձեր կոչը ուղղակի նվեր է լինելու դատական համակարգին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներՍիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ
Ամենադիտված