«Գործ ունենք Հայաստանից դուրս մշակված սցենարի հետ․ վերջին հույսը բանակն է»
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ Է
Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը մտնում է ապակայունացման սուր փուլ։
Ամեն ինչից դատելով, գործ ունենք Հայաստանից դուրս մշակված սցենարի հետ։ Դրված է խնդիր՝ ապակայունացնել Հայաստանը, ներքին բախումներ ու հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտումներ հրահրել, լիակատար քաոսային վիճակ ստեղծել, որից հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում կսկսի։ Օտար սցենարիստները ցանկանում են կրկնել 1920 թ. Կարսի սցենարը՝ առանց լուրջ կռվի հաղթանակ ապահովել թուրք-ադրբեջանական դաշինքին, զավթել Արցախն ու Սյունիքը և դատապարտել Հայաստանի Հանրապետությունը արագ կամ դանդաղ ոչնչացման։
Այդ սցենարը, առանց հասկանալու, կյանքի են կոչում Հայաստանի Հանրապետության և Արցախի հին ու նոր իրար դեմ ցցված իշխանությունները։ Նրանք պարզապես մրցում են միմյանց հետ, թե ով է է՛լ ավելի անպատասխանատու ու տգետ երկրի անվտանգության ու ճակատագրի նկատմամբ։ Ինչպես խամաճիկ եղել են, այնպես էլ խամաճիկ մնում են։
Այս ամենը գալիս է նրանից, որ մինչև այսօր դաշտում դեռևս չկա իսկական, բուն, հասուն հայկական քաղաքական կազմակերպություն՝ կուսակցության կամ դաշինքի տեսքով։
Վերջին հույսը մնում է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, որին ամեն գնով պետք է զերծ պահել քաղաքական արկածախնդիր վերնախավի քայքայիչ ազդեցություններից»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ