Դատավորին քաշքշելով՝ մենք անկախ դատարան չենք ստեղծում. Տարոն Սիմոնյան
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն, արձագանքելով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի' հայեր, մեր ուղեղի մեջ պետությունն են քանդում։
Հայաստանի դատավորին քաշքշելով՝ մենք անկախ դատարան չենք ստեղծում,
Հայաստանի դատարանների դուռը փակելով՝ մենք ժողովրդի իշխանությունը չենք կենսագործում,
Հայաստանի ոստիկանին անգործության պարտադրելով՝ մենք իրավունքի հասարակություն չենք կառուցում։
Ի՞նչ կապ ունի այս ամենը, ի՞նչ ենք մենք անում։
Այսօրն էլ կանցնի, բայց մեր ուղեղում նստվածք կտա, որ կարելի է դատավորին անարգելը, դատարանի պատուհանը ջարդելը, առերևույթ հանցագործություն կատարելը և անպատիժ մնալը։
Այդկերպ մարդկանց մեջ սպանում եք քաղաքացուն և պետությունը։ Սա չէր մեր ուզածը, սա չէր մեր գործը։
Մենք ուրիշ պետություն չունենք։ Այս մեկն է։
Նման քայլերով ոչ մի կերպ մենք չենք նպաստում ժողովրդաիշխանությանն ու լավ պետություն ունենալուն։ Ոչ մի դեպքում։
Այն բանը, որ հիմա կատարվում է ժողովրդաիշխանություն չէ, այլ մարդու մեջ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԴՈՒՄ։
Հ.Գ. Լավ, էլ քանի՞ հազար տարի ենք ապրելու, որ մենք ինքներս չվնասենք մեր պետականությանը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան