Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքական և, մասնավորապես, պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի, որը հիմնված է փաստերի, տրամաբանության, սառը դատողության և պետականամետության վրա:
Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:
Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ' հո անել չէ:
Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:
Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք,իսկ հետևանք' առավել ևս չկա:
Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:
Փաշինյանը պետք է հեռանա:
Ամեն րոպե նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:
Հ.Գ. Իսկ նրանք, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ` հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ