Մարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. Վարդանյան Արգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ ՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ Շարմազանով Claude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրել Հայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներ «Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներ Արագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան 2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցի Ասլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել» Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամ 

Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում հարցեր, որոնք ուղղված են ՀՀ կառավարությանը և ԱԳՆ-ին

Բլոգոսֆերա

Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր, որոնք նախևառաջ ուղղված են ՀՀ կառավարությանը և մեր ԱԳՆ-ին:

1. Համադրելով մամուլում եղած հրապարակումները, ակնհայտ է դառնում, որ ԵԼ-ի` Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանն այս ողջ ընթացքում պետք է անգամ Հայաստանի հավաքականի մարզազգեստով լուսանկար չհրապարակեր, որ հանկարծ Բաքվում դա չհամարեին որպես պովոկացիա: Թե Բաքվի երևակայությունը որքան մեծ է և առաձգական, ինչ կոնկրետ սահմաններ ունի ու անհրաժեշտության դեպքում ինչը կմեկնաբանվեր որպես պրովոկացիա, միայն Աստծուն է հայտնի:

2. Բաքվի` «սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստող» իշխանությունները, նրա դիվանագետները, սպորտի ոլորտի պատասխանատուները և երկրպագուները մամուլում և սոցիալական ցանցերում չեն հոգնում կրկնել, որ Ադրբեջանում ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ հրապարակայնորեն ի ցույց դրվի Հայաստանի դրոշը: Այսինքն, Արսենալի խաղացող Օզիլը կարող է, օրինակ, Բաքվի մարզադաշտում ծածանել Թուրքիայի դրոշը, իսկ Հենրիխը չի կարող խաղից հետո փաթաթվել հայկական եռագույնով, ինչպես մեկ անգամ արդեն արել է` երջանկության անմոռանալի զգացողություններ պարգևելով իր հայ երկրպագուներին:

3. Ակնհայտ է, որ համաշխարհային առաջատար մամուլը, CNN, BBC, Guardian, Times և այլն, հեղեղված է Հենոյի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակով, Արսենալի և Չելսիի երկրպագուները հետ են վերադարձնում արդեն գնված տոմսերը, նրանք պահանջում ու հանրագրեր են ներկայացնում` Բաքվում նախատեսված եզրափակիչը չեղարկելու համար, խնդրի շուրջ իրենց վրդովմունքն են արտահայտում բրիտանացի նախարարներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ և այլք:

4. Պաշտոնական Բաքուն, հասկանալով, որ գործ ունի իր երկրի միջազգային հեղինակությանը հասցվող մեծ հարվածի հետ, զորաշարժի է ենթարկել բոլոր, ներառյալ դիվանագիտական ողջ ռեսուրսները` փորձելով ներկայացնել այնպես, իբրև թե իրենք տվել են պաշտոնապես բոլոր հնարավոր երաշխիքները, սակայն, Հենոն անձամբ որոշել է «չմեկնել Բաքու», ինչը մեզ ծանոթ ադրբեջանական ձեռագիր է և լկտի սուտ:

5. Արձանագրենք, սակայն, ամենակարևոր հանգամանքը` սպորտը, ֆուտբոլը և ՈՒԵՖԱ-ն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, ատելության և ռասիզմի նշանաբանով, իսկ պաշտոնական Բաքուն որևէ կերպ պատասխանատվություն չի ստանձնել, որ Հենոյի` Բաքու մեկնելու պարագայում, խաղի ընթացքում և դրանից դուրս ադրբեջանցի երկրպագուների կողմից կդրսևորվի հարգանք ՈՒԵՖԱ-ի առանցքային այս նշանաբանի հանդեպ: Չեմ խոսում նրա մասին, որ «անվտանգության երաշխիքներ» կոչվածն էլ, ինչի մասին խոսում է պաշտոնական Բաքուն, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում` ադրբեջանական ընկալմամբ, միայն իրենց է հայտնի:

6. Հստակ արձանագրենք, որ խնդրի էությունը կայանում է նրանում, որ ա) Հենրիխը ազգությամբ հայ է, բ) Հենրիխը կրում է ՀՀ քաղաքացիություն և ուշադրություն... գ) Հենրիխը բազմաթիվ անգամ եղել է Արցախում, ինչը Ադրբեջանի հիվանդ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Ես չգիտեմ, ու այդ մասին չի էլ խոսվում, թե արդյոք Բաքուն տվել էր երաշխիքներ, որ սեփական հիվանդ օրենսդրությունը այդ պարագայում չի գործելու:

7. Վերջին կետով պայմանավորված, ո՞վ պետք է հանդես գար Հենրիխի իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների երաշխավորման դիրքերում, եթե ոչ միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունը` նրա անունից հանդես եկող կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այստեղ բնավ առաջնային անելիք չուներ:

8. Իսկ ի՞նչ է արել մեր կառավարությունը: Ոչի՛նչ: Զրո՛: Իմ և այլոց ավելի վաղ արված հորդորներից հետո ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարվել է ընդամենը, որ «ՀՀ-ն դեմ չէ, որ Հենրիխը մեկնի Բաքու», այն դեպքում, երբ գոնե Հենրիխի զուտ ազգային պատկանելիության և քաղաքացիության հանգամանքով պայմանավորված, պարտավոր էին անել հնարավորն ու անհնարը:

9. Հենրիխը, ինչպես մեկ անգամ ասել եմ որպես պատգամավոր, հազար անգամ ավելի մեծ ու արդյունավետ գործ է անում մեր երկրի ու ժողովրդի` աշխարհում դրական ճանաչելիության բարձրացման առումով, քան «ինձ նման տասնյակ պատգամավորներ ու դիվանագետներ միասին վերցրած»: Ու ստացվում է ի՞նչ. մեր ԱԳՆ-ը Հենրիխին հիշում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է, առանց երկար-բարակ մտածելու, նրա ձեռքից վերցնել դիվանագիտական անձնագիրը, իսկ, երբ քո երկրի «իրական դեսպանը» իր իսկ իրավունքների պաշտպանության խնդիր ունի, նրան թողնում է մենակ` Ադրբեջան պետության ռեսուրսների ու քարոզչության դեմ, քանի որ մեր կառավարությունը միակողմանիորեն առայժմ զբաղված է «սեփական ժողովրդին խաղաղության պատրաստելու» չբացատրված աշխատանքով:

10. Հենո՛, ես քո բոլոր հայ երկրպագուների և քեզ անձնագիր տված պետության` Հայաստանի Հանրապետության անունից ներողություն եմ խնդրում քեզ համար ստեղծված դժվար իրավիճակում քեզ մենակ թողնելու, քո իրավունքները չպաշտպանելու, մեր ձեռքից եկածը չանելու համար: Անկեղծորեն, ներողություն եմ խնդրում ու խոստանում, որ անգործության այս անբացատրելի խավարը երկար չի ձգվելու: Դու մեր ժողովրդի հպարտությունն ես: Դու նրա սրտում ես:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումիցՍեուտայի ​​քաղաքապետը քաղաքում միգրանտ երեխաների հետ կապված իրավիճակը անվանել է անտանելիԴատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըFT. Թրամփը Զելենսկիին մերժել է լրացուցիչ հրթիռներ տրամադրելՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներումԿամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն ուղարկվել է դատարանՄիրզոյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է խաղաղության օրակարգն ու ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումըՌուսաստանի ՊՆ-ն գիշերային հարվածները մեկնաբանել է Պուտինի հայտնի արտահայտությամբՀութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարձակվել են սաուդյան նավթատար նավի վրաԹրամփը հայտարարել է, որ Իրանն այլևս չունի միջուկային զենք մշակելու կարողությունԹրամփը հայտարարել է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը «կվերածվի մոխրի»Ուկրաինական Rozetka-ի խոշորագույն պահեստը ոչնչացվել է Կիևի մարզին հասցված հարվածների հետևանքովԿիմ Չեն Ընի քույրը խիստ նախազգուշացում է հղել ՃապոնիայինԹուրք լրագրողների պատվիրակությունն այցելել է Աղդամ՝ «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն» ծրագրի շրջանակումԻսպանիան կոչ է արել ԵՄ-ին չքննադատել Մարոկկոյին միգրացիոն ճգնաժամի պատճառովԱյն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով․ Սևակ ԽաչատրյանԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց խուսափել տզերի խայթոցներից՝ ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի պատճառովՀերիք ա լոլո կարդաք, ո՞վ ա ձեր Վեհափառը, իր գաղտնի զավակների մոտ փնտրեք․ Տարոն Չախոյան«Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ»․ Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրիցՍիրուշոյի «Պրեգոմեշ» են մտել իրավապահները․ Քոչարյանի բիզնեսների «հետևից կգնա՞ն»Sustainable Development. Գիտնականները առաջարկում են կիսով չափ կրճատել Երկրի բնակչությունը Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ էԹաիլանդից թմրամիջոց պարունակող կոնֆետներ տեղափոխած տղամարդը դատապարտվել է ավելի քան 10 տարվա ազատազրկմանՄեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա տեղում մահացել էՊետդումայում մեկնաբանել են Ռուսաստանում Apple-ի դեմ հարուցված գործի հնարավոր հետևանքները iPhone-ի օգտատերերի համար Արամ Վարդեւանյանն ինչպե՞ս է «բարեկիրթ» մթնոլորտում աշխատելու ՔՊ-ականների հետԳրիգորի Լեպսը չեղարկել է Ղրիմում նախատեսված համերգներըՄարոկկոյից Սեուտա անցնելու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 141 միգրանտԵԿՄ-ն կլուծարվի՞.Սասուն Միքայելյանը՝ խորհրդարան գալու մասինՉինաստանը մերժել է ԵՄ մեղադրանքները՝ Ռուսաստանի համար զենք մատակարարելու վերաբերյալԱվտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը․ կա վիրավորYle․ Հունգարիայում իշխանափոխությունը չօգնեց Ուկրաինային ավելի մերձենալ ԵՄ-ինԻնչպե՞ս Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից վերցրեց երկրի կառավարումը․ Անդրանիկ Քոչարյան
Ամենադիտված