ԵԿՄ-ն կլուծարվի՞.Սասուն Միքայելյանը՝ խորհրդարան գալու մասին Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը․ կա վիրավոր Ինչպե՞ս Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից վերցրեց երկրի կառավարումը․ Անդրանիկ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի տարիներին եթե մի պահակ ծուռ քայլեր, կասեիք՝ Քոչարյանն է մեղավոր. Մանուկյան Թագուհի Ղազարյանը՝ օտարված մանկապարտեզների մասին Արմավիրի մարզում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վարորդն ահազանգել է շտապօգնություն, բժիշկներն արձանագրել են վերջինի մահը Ասրյանը քննարկել է բանակում կարգապահության և զինվորական հարաբերությունների խնդիրները Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ խարդախությունները Ինչո՞ւ եք էդ երեխուն տանջում, որ ինքը իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Խաչատրյան Ձեր տակից որ փողը հանենք՝ պարոն Վարդևանյանը նոր պաշտպանյալ կգտնի, մյուսները՝ այլ թիմեր Ո՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու Տիկի'ն Դավոյան, գեղերից մարդ կա. կոմբայնը հասել է` մարզպետի որոշումով բարեգործության արգելքը մտել է. Անդրանիկ Գևորգյան 

Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին, այլև մեզ՝ բոլորիս

Բլոգոսֆերա

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հարգելի հայրենակիցներ, իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կամ քաղաքական բանավեճի,բայց ոչ հակամարտության կողմնակից:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրական միասնությունն ու պետական անվտանգության ամրապնդումը պետք է լինեն մեր ապագա հաղթանակների գրավականը:

Սակայն անհնար է նոր հաղթանակների հասնել, երբ հարցականի տակ են դրվում անցյալի հաղթանակները: Երբ ասում եմ հաղթանակ, նկատի ունեմ հաղթանակը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Շուշիում և, իհարկե, Ապրիլյան քառօրյայում:

Ես իմ հայրենիքում թշնամիներ չունեմ , որպեսզի ներքաղաքական պայքարում արձանագրված հաջողությունը կամ անհաջողությունը հաղթանակ կամ պարտություն որակեմ: Եւ սին են այն տեսակետները, թե իմ եւ գործընկերներիս մտահոգությունները մասնավորապես Արցախի եւ ազգային հարցերում, ինչ-որ նեղ շահեր են հետապնդում:

Եւ այսպես, չափազանց մտահոգիչ է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են կազմակերպում, երբ Իլհամ Ալիեւը զորավարժությունների հաջորդ թիրախ է հայտարարում Շուշին, իսկ մեր իշխանությունը համերաշխություն քարոզելու փոխարեն Հայաստանում և Արցախում դավադիր ուժերի փնտրտուքով է զբաղված՝ կանաչ լույս վառելով ադրբեջանական հնարավոր հարձակման համար:

Ապրիլյան պատերազմը սանձազերծած Ալիևին կիրթ և նորմալ համարելուց հետո ՀՀ իշխանությունը հիմա էլ որոշել է հարցականի տակ դնել հայ ժողովրդի հաղթանակը քառօրյայում:

Ավելին, փառավոր հաղթանակներ արձանագրած հայ ժողովրդին ոչ միայն բաժանում են սևերի և սպիտակների, այլև տարանջատում եղբայրական ժողովուրդների: 
Ոմանք ասում են,թե Արցախը պատրաստ չի եղել հարձակում դիմագրավելուն,մյուսներն էլ՝ հարցականի տակ են դնում հաղթանակը:

Նման որակումների հեղինակների առնվազն մի մասը Արցախի տեղը դժվար թե իմանա, բանակինը ՝ առավել ևս:

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, թե որևէ թերություն, սխալ չի եղել: Միեւնույն ժամանակ աններելի է սխալները համահարթեցնելով՝ ոտքի տակ տալ հաղթանակը:

Այսպես, եթե պատրաստ չենք եղել, ինչպե՞ս ստացվեց,որ Ադրբեջանը ոչ մի բնակավայր չկարողացավ գրավել: Եթե չենք հաղթել, ո՞նց եղավ, որ այսօր Արցախում ծածանվում է ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական եռագույնը:

Ասում են՝ բազմաթիվ զոհեր ենք տվել: Խոնարհվում եմ բոլոր նահատակ հերոսների առջև, նրանցից յուրաքանչյուրը ընտրեց իմացյալ անմահությունը հանուն հայրենիքի:

Ադրբեջանի լավագույն ուժերը հետ շպրտվեցին, եւ դա հնարավոր եղավ ապրիլյան քառօրյայի 75 նահատակների, հայ զինվորի, հայոց գեներալների ու սպաների , առյուծածին մայրերի, Գերագույն հրամանատարության և համազգային միասնության շնորհիվ: 
Ադրբեջանը ձախողվել է Ապրիլյան քառօրյայում, իսկ Հայաստանն ու Արցախը հաղթել են:

Օրվա իշխանավորներին, ովքեր 800 հեկտար կորուստն են շահարկում, ասեմ՝ ձեր տրամաբանությամբ 90-ականներին Արցախյան ազատամարտն էլ պետք է պարտություն համարել, քանի որ կորցրել ենք Արծվաշենը, Շահումյանը,Գետաշենը և մի շարք տարածքներ:

Ի դեպ, նրանք, ովքեր մարդկանց մեղադրում են 800 հեկտար զիջելու մեջ, մոռանում են, որ նաեւ այդ նույն մարդկանց ջանքերով 740 հազար հա տարածք է ազատագրվել:

Չնայած իրենցից ամեն ինչ սպասելի է , քանի որ մայիսին երրորդ-չորրորդ գիծ խրամատ փորելը համարվում է Ապրիլյան պատերազմին մասնակցություն:

Չեմ զարմանա, որ մանիպուլյացիաներով մի օր էլ իրենցից շատերը դառնան գեներալներ:

Եզրափակելով նշեմ՝ նրանք, ովքեր հարցականի տակ են դնում Ապրիլյան քաօրյայում մեր ժողովրդի հաղթանակը , զբաղված են պետական դավաճանությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան բանակը բարոյալքելու հերթական փորձ: Մի արեք, հերիք է բաժանարար գծեր քաշեք:

Հ.Գ. 1920թ. հեղափոխական բոլշևիկները այնքան բարոյալքեցին բանակը և հակադաշնակցական քարոզ իրականացրին, որ Կարսի կայազորը առանց մի կրակոցի հանձնվեց:

Նման սցենարի կրկնությունը ոչ կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵԿՄ-ն կլուծարվի՞.Սասուն Միքայելյանը՝ խորհրդարան գալու մասինՉինաստանը մերժել է ԵՄ մեղադրանքները՝ Ռուսաստանի համար զենք մատակարարելու վերաբերյալԱվտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը․ կա վիրավորYle․ Հունգարիայում իշխանափոխությունը չօգնեց Ուկրաինային ավելի մերձենալ ԵՄ-ինԻնչպե՞ս Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից վերցրեց երկրի կառավարումը․ Անդրանիկ ՔոչարյանՌոբերտ Քոչարյանի տարիներին եթե մի պահակ ծուռ քայլեր, կասեիք՝ Քոչարյանն է մեղավոր. Մանուկյան Թագուհի Ղազարյանը՝ օտարված մանկապարտեզների մասինԱրմավիրի մարզում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վարորդն ահազանգել է շտապօգնություն, բժիշկներն արձանագրել են վերջինի մահըPolitico. Մադրիդը չի կարող հույսը դնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա Սեուտայի ​​միգրացիոն իրավիճակումԱսրյանը քննարկել է բանակում կարգապահության և զինվորական հարաբերությունների խնդիրներըԿիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններըԻնչո՞ւ եք էդ երեխուն տանջում, որ ինքը իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. ԽաչատրյանՀնդկաստանը պահանջում է, որ Ցուկերբերգը ներողություն խնդրի Մոդիի գրառումը ջնջելու համար Ձեր տակից որ փողը հանենք՝ պարոն Վարդևանյանը նոր պաշտպանյալ կգտնի, մյուսները՝ այլ թիմերՈ՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու Տիկի'ն Դավոյան, գեղերից մարդ կա. կոմբայնը հասել է` մարզպետի որոշումով բարեգործության արգելքը մտել է. Անդրանիկ Գևորգյան3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ ախռանի՞կ է եղել. ունեք լեգիտիմության խնդիր`չեն շնորհավորելԹրամփն ասել է, որ ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունների «շատ լավ» օր են ունեցելՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​լքի Գազան, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել Փաշինյանը իր օգնականի ժամանակավոր պաշտոնակատարին ազատել է աշխատանքից«Դիլիջան» ազգային պարկում գտնվող 1.75 հա հողատարածքը կվերադարձվի պետությանըՆԳ նախարար․ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջումՆուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համարԻրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսի անցակետում Իրանում կասեցվել է հայկական պղպեղի տեղափոխումը՝ փաստաթղթերի կեղծման կասկածի պատճառովՊենտագոնը հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության պատճառով վիրավորվել է 687 ամերիկացի զինծառայող Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինըՉհայտարարված այց՝ Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզումԹրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ»425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներՀնդկաստանը կշարունակի կատարելագործել իր Սու-30ՄԿԻ կործանիչներըՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումՍտեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներին
Ամենադիտված