Այսօր Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է. միջազգային դիտորդների թվում է նաև ԼՂՀ ներկայացուցիչը
Տարածաշրջան
Հարավային Օսիայում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրությունների ընթացքին հետևում է շուրջ 80 միջազգային դիտորդ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից՝ հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում միմյանց դեմ են պայքարում Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը և կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևան։ Մինչ այս պահը ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում