Հրե ձիու անակնկալները 2026 թվականին․ ով՝ ինչի պետք է սպասի Զոի Սալդանան դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը 4 Կենդանակերպի նշաններ՝ անսասան ներքին ուժով. ոչինչ չի կարող կոտրել նրանց կամ փոխել նրանց կամքը Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Ջուր չի լինի Խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է Գալյանը Եգիպտոսի դեսպանին «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն» է ներկայացրել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը Իրանում ստեղծված իրավիճակին Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակը 

Փաստաբան Վահե Գրիգորյանը պատասխանել է ՍԴ-ի հայտարարությանը

Բլոգոսֆերա

Փաստաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի տարածած հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր՝ 27/05/2019թ․-ին տարածված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի կից հայտարարությամբ (հղումը՝ քոմենթում) փաստացի հաստատվեց մեր այն պնդումները, որ․

1․ Որեւէ օրենքով նախատեսված չի եղել որեւէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019թ․-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր “Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների” քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետեւանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների եւ դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենեւին էլ չունի, վերաքննիչ քրեական դատարանը տուժողների եւ դատախազների բողոքը քննել չի կարող։

2․ Բացի այդ, առ այս պահը, իր փաստված եւ հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որեւէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայածեւ իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման եւ դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել եւ օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը։

Փաստելով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված վերը նշված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետեւանքի կարող է հանգեցնել այս դատավորի՝ մի քանի նյութական եւ դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման/դիմումի հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։ Եւ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է։

Այս հայտարարությունից առաջին ակնբախ եզրահանգումն այն է, որ նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից։ Եւ սա դեռ քննարկման առարկա պետք է դառնա դատական իշխանության ներսում ծավալվող քննարկումներում։

Իսկ իրականում, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետեւողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության տրամաբանական շարունակությունը։

Եւ, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելով տուժողների եւ դատախազության՝ այդ որոշման բողոքարկման իրավունքն իրականում դառնում է ծայրահեղ պատրանքային եւ անարդյունավետ, քանի որ ինչ արժեք ունի, առհասարակ, բողոքարկման մեր իրավունքը, եթե դրանով ակնկալվող արդյունքից (քրեական գործի կասեցման որոշումը վերացնել՝ գործն ըստ էության քննության ուղարկելով) արդեն զրկված ենք լինելու ՍԴ աշխատակարգային որոշմամբ։

Այսինքն, ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունն, իրականում, չի տվել (եւ, չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը․ արդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչեւ դատավոր Դ․ Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրե ձիու անակնկալները 2026 թվականին․ ով՝ ինչի պետք է սպասի «Մենք տանն ենք»․ Սարգիս Գրիգորյանն ընտանիքի հետ վերադարձել է ՀայաստանԵ՞րբ է տղամարդկանց սեռական ցանկությունն իր գագաթնակետին հասնումԶոի Սալդանան դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Երկար ժամանակ հարաբերություններ չունենալու վտանգները Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը Այս 5 տարիների ընթացքում Գևորգի կինն ամեն օր պայքարել է ամուսնու վերադարձի համար․ Հայկ Սարգսյան4 Կենդանակերպի նշաններ՝ անսասան ներքին ուժով. ոչինչ չի կարող կոտրել նրանց կամ փոխել նրանց կամքը «Բանակում» սերիալի դերասանները տարիներ անց վերամիավորվել են (տեսանյութ)Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Վագիֆ Խաչատրյանին դուստրը հանդիպել է գերությունից վերադարձած հոր հետՈւկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի էներգետիկ ոլորտում. Զելենսկի Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում շուն են սպանել․ ահազանգՋուր չի լինի Խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է Գալյանը Եգիպտոսի դեսպանին «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն» է ներկայացրել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը Իրանում ստեղծված իրավիճակինԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակը Վագիֆ Խաչատրյանի մոտ առկա է քրոնիկ հիվանդության սրացում. «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Դանիան և ԱՄՆ–ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համարՀայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը վիզայի մերժման պատճառով Խոշոր հրդեհ է բռնկվել․ ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի Կրակոց օդաճնշիչ ատրճանակից, 2 վիրավոր երիտասարդ. ինչ է կատարվել «Մետրոնոմ»-ի գետնանցումում․ «ԱրմԼուր»Մհերն էլ էր այս ռեժիմի օրոք ենթարկվել քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել․ Աշոտյան Թիվ 11 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին ԵՄ պաշտոնյաները ողջունել են Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան «Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է պատմել Վագիֆ Խաչատրյանը՝ ԱվանեսյանինԳևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալԵրևանը և Վաշինգտոնը վերահաստատել են տնտեսական համագործակցության խորացման հանձնառությունը Reuters-ը հայտնել է առաջիկա 24 ժամվա ընթացքում Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին «Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ․ Այվազյան (տեսանյութ) Հաստատվել է 2026 -ի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը Արմավիրի մարզում ընտանիքի 4 անդամներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցԳնաճի հետևանքները․ ինչո՞ւ է անհամաչափ կերպով թանկանում պարենամթերքը (տեսանյութ)Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանն այս պահին «Նորք Մարաշ» ԲԿ-ում է«Caspian Airlines» ավիաընկերության՝ Թեհրան-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել Գևորգ Պապոյանը Գերմանիա կգործուղվի ԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը Հայաստանի համար Թրամփին է փոխանցվել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումըTRIPP-ը սկզբունքների ժողովածու է, ոչ՝ վերջնական փաստաթուղթ. Բենիամին Պողոսյան (տեսանյութ)«Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի». Փաշինյան (տեսանյութ)Թե բա` «բենզինն էժանացել է». իսկ հեղուկ գա՞զը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիացի պաշտպանը հեռացել է «Փյունիկ»-ից Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ․ Որտեղ և ով կմատուցի ՊատարագըՎիճաբանություն՝ Երևանում. Գերմանիայի քաղաքացի է դանակահարվել
Ամենադիտված