Ադրբեջանցի հաքերները հրապարակել են ավելի քան 2000 հայերի ֆեյսբուքյան գաղտնաբառերը
Բլոգոսֆերա
Տեղեկատվական անտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են ավելի քան 2000 հայերի ֆեյսբուքյան գաղտնաբառերը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.
1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներն են։
2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք:
3. Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք. պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։
http://bit.ly/2QBsaBz
4. Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։
5. եթե արդեն կոտրել են – ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել:
6. Նամակներով եկած հղումները մի բացեք։»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ