Իրանը բացահայտ կերպով սպառնում է Թուրքիային
Տարածաշրջան
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիրալի Գաջիզադեն բացահայտ կերպով սպառնացել է Թուրքիային՝ հրթիռակոծել այդ երկրի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները՝ հայտնում է REGNUM լրատվականը։
Թուրքական «Հյուրիյեթ»–ի փոխանցմամբ՝ գեներալը հայտարարել է, որ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում, իրանական ուժերն առաջին հերթին կենտրոնանալու են Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ–ի հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման վրա։
Իրանցի գեներալի խոսքերով՝ Թուրքիայում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերն իրականացնում են 1000 կմ շառավղով տարածության վերահսկողություն։ Գաջիզադեն ենթադրում է, որ ԱՄՆ–ը ցանկանում է հակաօդային պաշտպանության ևս մեկ համակարգ տեղակայել Պարսից ծոցում՝ Իրանի հարավում ակտիվությանը հետևելու նպատակով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում