Գործը վաղուց բացահայտված է. Արծրուն Հովհաննիսյանը՝ «տականք սպայի մասին»
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է հրապարակումներին, թե ՊԲ սպան մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը, փոխարենը ջուր լցրել:
«ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:
Գործը վաղուց բացահայտված է իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ բաքի մեջ ջուր լցրել:
Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետեւանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, եւ որոշում է կայացվել դրանք չշահագործել:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ