Բոլոր հարցերով միջոցներ են ձեռնարկվում. ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Մանուչարյանը դիմել է ՄԻՊ Արման Թաթոյանին, թե արդյոք Մանվել Գրիգորյանի կալանավորումը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3րդ հոդվածին:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն Թաթոյան,
Արդյոք այս վերաբերմունքը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3րդ հոդվածին, այն է՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Գրառմանն իր պատասխան՝ Թաթոյանը մեկնաբանել է.
«Մարինե ջան, Ձեր գրածը տեսել եմ։ Բոլոր հարցերով միջոցներ են ձեռնարկվում, հարցն անձամբ իմ ուշադրության ներքո է։ Փաստաբանների հետ կապի մեջ ենք։ Շնորհակալություն ուշադրություն հրավիրելու համար»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ