Ռուս պետավտոտեսուչները կանգնեցնում են հայկական բեռնատարներն ու պահանջում կաշառք (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՍամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում և հրապարակել տեսանյութ, որում ՌԴ Բատայսկում պետավտոտեսչության հենակետում կանգնեցնում են բոլոր հայկական բեռնատարներին ու պահանջում կաշառք:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Այս պահին մեր «շատ սիրելի» ԵԱՏՄ նախաձեռնող Ռուսաստանի Դաշնության Բատայսկի տարածքում գտնվող պետավտոտեսչության հենակետում կանգնեցնում են անխտիր բոլոր հայկական բեռնատարներն ու պահանջում 50.000 ռուբլի կաշառք, այլապես արգելում են շարունակել ճանապարհը։ Պատճառաբանությունը, թե մեքենան գերծանրաբեռնված է։ Մինչ այդ բոլոր մեքենաները կշռվել են Լարսի և Վրաստանի անցակետերում և քաշի հետ կապված որևէ խնդիր չունեն։
Հավելյալ տեղեկացրին, որ ընդհանրապես ոչ մի վրացական կամ ադրբեջանական բեռնատարներ չեն կանգնեցվում և այս պահին պոստի հրամանատարը ազգությամբ ազերի է։
Վարորդները խնդրում են, մեր պաշտոնատար անձանց միջոցներ ձեռք առնել»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ