Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին. «Ընտրակեղծիքների հետքը հենց ձեր քաղաքական ուժի մոտ է» Ուշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանի մի շարք շրջաններում ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել է Սպասվում է արևի ամբողջական խավարում Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը՝ 1000 հատ. ՊԵԿ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը․ Մոլդովայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Տեսե՞լ եք ոստիկանները ոնց են գալիս դատարանում խեղճացած խոսում. գժի տեղ եք դնո՞ւմ մարդկանց. Քոչարյան Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը «Մարտի 1-ի 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին Ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել «Քո հերը», «քո մերը». անձնական հարցեր են քննարկում․ Իշխան Սաղաթելյան 

Ես երկու օր մտածում էի՝ հրապարակե՞լ այս մասին, թե՞ վնասելու եմ համալսարանին. Լևոն Բարսեղյան

Բլոգոսֆերա

ՇՊՀ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատշաճ զգուշացում համարեք խնդրում եմ

Մի քանի օր առաջ իմացա, որ ՇՊՀ ամբիոնի վարիչներից մեկը նույն ամբիոնի դասախոսներից մեկի հետ գործի (ոչ թե անձնական հարաբերությունների) բերումով հաղորդակցվում է «բոզի տղա», «քաքակեր», «էսինչի բոզը», «ծախող» եւ այլ կոչականներով: Անձնական զրույցի հրավիրեցի ռեկտորի պաշտոնակատարի սենյակ, եւ պաշտոնակատարի ներկայությամբ խորհուրդ տվեցի հրաժարական տալ, հրաժարվել դասախոսական պրակտիկայից, լքել համալսարանը: Ասացի, որ, եթե Նոբելյան մրցանակակիր էլ լիներ, իր տեղը դասախոսական գործը կամ ամբիոն ղեկավարելը չպիտի լիներ: Ինչպեսեւ սպասում էի, ժխտեց փաստը, թերագհատահեց կարողություններս ու գիտելիքներս, ուզեց հասկանալ, թե ես ինչ կապ ունեմ համալսարանի հետ, իբր չգիտեր, բացատրեցի, թե ինչ կապ ունեմ: Դեռ հրաժարականի դիմում չի տվել, հավանաբար մտածում է, թե այս ամենը անհիմն է, եւ ես, որ կխոսեմ այս մասին, ապացուցել չեմ կարողանա, թե իր «բանահյուսական գոհարների» մասին տեղեկությունները ճշմարիտ են: Ես իրեն ապացուցելու բան չունեմ այնինչ:

Ես երկու օր մտածում էի՝ հրապարակե՞լ այս մասին, թե՞ վնասելու եմ համալսարանին: Կոծկումն ու ծածկադմբոցն իմ բնավորության գիծը չէ: Կոծկումը չի փոխելու դրությունը: Ճշմարտությունն ավելի թանկ է: Անցած տարիներին ՇՊՀ-ում տեղի ունեցած մեղմ ասած որոշ այլանդակաբարո գործողությունների, հարաբերությունների, չարաշահումների մասին լուրերը չափազանցություններ չեն եղել: Դա ազդել է համալսարանի կերպարի եւ հեղինակության վրա, դա վնասել է կրթությանը եւ գիտությանը այս համալսարանում, դա հանգեցրել է դիմորդների թվի կրճատմանը, եկամուտների նվազմանը, ֆինանսական եւ այլ ճգնաժամների աճին: Ոմանց ասում են «բարոյական ճգնաժամ» կա համալսարանում: Մեղմ է ասված: Սրան-նրան բամբասելը, հանիրավի վարկաբեկման գործողությունները, կեղծիք կամ չստուգված տեղեկություն տարածելը պատկերացնում ենք, պետության զավթման համակարգերում գրեթե բոլոր ոլորտներում նման բաներ լինում են, սպորտից սկսած մինչեւ ծառատունկի փող լափելը: Բայց էս դեպքը եկավ ապացուցելու, որ խայտառակ փոսի մեջ ենք: Էն, որ մեկ այլ ամբիոնի վարիչ հրապարակավ գրում է, թե «ՇՊՀ-ն բոստան է, իսկ հոգաբարձուները կարտոլ են» կարող եմ բացատրել հասունացման տարիքի դժվարություններով եւ համարում եմ, որ մի գեղեցիկ օր գոնե ինքն իրեն բացատրելու է, թե եթե հոգաբարձուները կարտոլ են, տեսնես ամբիոնի իրպես վարիչը ինչ բուսատեսակ կլինի: Այդ քանդակի տակ իր գործընկերներն էին հրճվում որոշ բացառություններով:

Իր ամբիոնի դասախոի հետ «բոզի տղա» ալգորիթմով շփվող վարիչի այս վարքի մասին շատերն են տեղյակ նույն համալսարանում: Ես տեղյակ չեմ, թե ինչ ջանքեր են ներդնում այդ վարիչին կարգի հրավիրելու, եւ տուն ուղարկելու համար: Տուն ուղարկել եմ պնդում, որովհետեւ այդ տարիքում չեն բարեփոխվում: Կարող եմ պատկերացնել, թե ինչպես է շփվում ուսանողների հետ:

Գայթակղությունը մեծ է անձամբ եւ անմիջականորեն ձեռնամուխ լինել այս տեսակ հարցերի կարգավորմանը, ես, իհարկե, արեցի այն, ինչ իրավունք ունեի՝ բացատրել իրեն դրությունը եւ առաջարկել հրաժարական տալ տաքուկ եւ հարմարեցված տեղից: Բայց հիմա ուզում եմ հիշեցնել, որ համալսարանը մի քանի համակարգեր ունի, որոնք ուղղակի պարտավոր են այս տեսակ դեպքերը քննության եւ զննության տակ առնել, լուծել այդ խնդիրները. ամբիոնը, ֆակուլտետային խորհուրդը, գիտական խորհուրդը, ռեկտորատը, արհմիությունը, ուսանողական խորհուրդը եւ այլն: Ե՞րբ են այս մարմինները գլխի ընկնելու, որ իրենց համալսարանը մաքրազարդելու եւ բարեփոխելու համար նախ եւ հենց իրենք պետք է անեն իրենց քայլերը, եթե, իհարկե, ներհամալսարանական համակարգը անուղղելի կերպով նեխած չէ: Հոգաբարձուների խորհուրդը կամ այդ խորհրդի ոչուբարով նախագահս չպիտի ելնի գա էս մտածողությամբ դասախոսին բացատրի, որ գիտությունների թեկնածուն իր գործընկերոջ եւ որոշ չափով ենթակա դասախողին «բոզի տղա» կամ «քաքակեր» ասելուց առաջ պիտի քրեագողական բառարան կազմի եւ այդով դոկտորական պաշտպանի ի փառս գոնե հայոց քրեագիտության զարգացման:

Հարգելի համալսարանականներ, չփորձեք ինձ կամ իրար պատմել, թե տեղյալ չեք, թե ում մասին կամ ինչի մասին է խոսքը, որ ահա նոր-նոր իմանում եք, թե ինչ սնկեր են աճել տարիներ ի վեր համալսարանի պատերին: Մի փորձեք պատկերացնել, թե կարող է ես անքան անտեղյակ եմ այս բարքերին, որոնց մասին խոսում եմ: Մանավանդ, դասախոսներին եմ ուղղում խոսքս: Դուք եւ հենց դուք պիտի սկսեք մաքրել ու կարգի բերել համալսարանը այս մտածողությունից եւ այս հարաբերություններից: Ես գիտեմ, որ դա բարդ է: Ես ձեռներս չեմ լվանում, էն էլ այսպիսի մարտահրավերից: Ես ակնկալում եմ ՇՊՀ բոլոր աշխատակիցների եւ սովորողների, աջակցությունը եւ ներդրումը իսկական եւ հեղինակավոր համալսարան սարքելու գործում: Մտապահեք, եթե անգամ այդ գործը մնալու է հոգաբարձուների խորհրդի ուսերին, մենք անելու ենք, եթե անգամ միայն ես մնամ էս աղտն ու ախտը մաքրելու, մենակ եմ անելու: Ժամանակն է հասկանալու, որ վերադարձ հին բարքերին չի լինելու, ժամանակն էր հասկանալու, որ հին հարաբերությունների պահպանումը կործանման ճանապարհ է, ոչ թե ճենճաբարո հարմարավետություն: Ես շատ լավ գիտեի այն խնդիրները, որոնք կային բուհում ու այդ ամենն իմանալով է, որ համաձայնել եմ լինել հոգաբարձուների խորհրդի անդամ եւ ընտրվել ՀԽ նախագահ: Ոչ մեկը թող չմտածի, թե կարծում էի, որ հեշտ է լինելու:

Այս գրառումս ոչ մի կերպ չի վերաբերվում համալսարանի բոլոր աշխատողներին եւ սովորողներին, խոսքը էս բարքերը տարածող մի չնչին, բայց խոր արմատներ գցած եւ ազդեցիկ խմբի մասին է: Ես լավ տեղյակ եմ, որ բարեխիղճ եւ գործունյա աշխատողները ճնշող մեծամասնություն են, թեպետեւ անհամախումբ: Դա բնական է, ցավոք: Ժամանակն է, որ այս մեծ խումբը կամք ունենա համախմբվելու եւ միացյալ ջանք ներդնելու համար մասնակցային բարեփոխումների համար: Հոգաբարձուների այս խորհուրդը անցած 10 ամիսներին ապացուցել է, որ խրախուսում է մասնակցայնությունը, հրապարակայնությունը, ազատականությունը եւ փոխադարձ հարգանքը: Իմ ասելով չի լինելու, ձեր ասելով է լինելու: Հետո չասեք, թե չէի զգուշացրել:

Ավելի մանրամասն կներկայացնեմ ՇՊՀ ՀԽ հունիսի 29-ի նիստում: Լավ կլինի, որ մինչ այդ լուծումներ երեւան հենց աշխատակիցների եւ սովորողների ջանքով:

Հարգանոք՝ ՇՊՀ ՀԽ նախագահ Լեւոն Բարսեղյան

ՀԳ.

 

Այս ամենը գրելիս նկատեցի ԱԺ-ում ՀՀ ԿԳ... նախարար ելույթի մասին լուրեր ՇՊՀ վիճակի մասին: Վստահեցնում եմ, որ այս գրառումս ոչ մի կերպ համաձայնեցված չէ նախարարի հետ: Սակայն տեղեկացնում եմ, որ պարբերաբար քննարկում ենք նախարարի հետ համալասարանի խնդիրները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին. «Ընտրակեղծիքների հետքը հենց ձեր քաղաքական ուժի մոտ է»Բորելը հայտարարել է, որ եվրոպական համերաշխությունը մահացել է ՍեուտայումՈւշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանի մի շարք շրջաններումՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել էՍպասվում է արևի ամբողջական խավարում Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը՝ 1000 հատ. ՊԵԿ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը․ Մոլդովայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԻսպանիայում պաշտոնյային ազատել են աշխատանքից՝ Սեուտայում անօրինական միգրանտների մասին հրապարակումից հետոՏեսե՞լ եք ոստիկանները ոնց են գալիս դատարանում խեղճացած խոսում. գժի տեղ եք դնո՞ւմ մարդկանց. ՔոչարյանՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը«Մարտի 1-ի 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԱվարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել «Քո հերը», «քո մերը». անձնական հարցեր են քննարկում․ Իշխան ՍաղաթելյանՀակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներԳազի արտահոսքերը կբացահայտեն արհեստական բանականության օգնությամբԼիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթՀայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթը և էներգետիկան սպանում են ԵվրոպանԵրևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների նկատմամբՏպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ ՀակոբյանՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները»Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը ՀայաստանԻսպանիայի ԱԳՆ. Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալները վերադարձել են ՄարոկկոՍյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքի պայմաններում Դանիայի իշխանությունները զորակոչել են մոտ 1600 նորակոչիկներիԱշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացելՌուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօրAP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամըՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվել
Ամենադիտված