Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Լոռու մարզպետի պաշտոնանկության պահանջով ստորագրահավաք է սկսվել

Բլոգոսֆերա

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնանկա անելու համար ստորագրահավաք կազմակերպելու կոչով է հանդես եկել Վանաձորի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։ Պաշտոնանկ անելու գործընթացը Գյուլզադյանը նախաձեռնել է, քանի որ մարզպետ Ղուկասյանը, ըստ նրա, վիրավորել է լրագրող Նարինե Ավետիսյանին։

Նրա կոչը ներկայացնում ենք ստորեւ․

«Կոչ Լոռու մարզի ազնիվ հայրնակիցներիս                        

Կես ժամ ժամանակ էի տվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, որպեսզի հրապարակորեն ներում հայցեր հայ կնոջը, որ նաև հայտնի լրագրող է (Նարինե Ավետիսյան), վիրավորելու համար: Դրա մասին գործուն հղումով տեղյակ էի պահել նաև ՀՀ վարչապետին:

Ժամանակն անցել է, և ՀՀ հպարտ քաղաքացուս արդարացի պահանջը չի կատարել մարզպետը, գոնե իր բնույթին համապատասխան` կեղծ արդարացմամբ հանդես չի եկել: Նշանակում է` նա ոչ միայն չի ծառայում Լոռու մարզի քաղաքացիներին, այլև հանդգնում է նսեմացնել նրանց:

Արդ` կոչ եմ անում Լոռու մարզի ճակատագրով մտահոգ բոլոր ազնիվ հայրենակիցներիս` ստորագրահավաք կազմակերպել` պաշտոնանկ անելու հորդորով դիմելու ՀՀ վարչապետին:

Մի տարի առաջ սկսվել է հեղափոխությունը, բայց արդյունքի չի հասել: Եկեք շարունակե՛նք այն` դրական վախճանակետին հասցնելով մեր մարզի օրինակով, սիրելի՛ լոռեցիներ:

Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու:

Անկցի՛ Անդրեյ Ղուկասյան:

Հ. Գ. Խնդրում եմ համաձայնելու դեպքում «+» նշան դնել այստեղ կամ այն օգտատերերի էջերում, որտեղ փոխանցված կլինի այս շարադրանքը»:

Մինչ այս կոչը Դավիթ Գյուլզադյանը մարզպետից պահանջել էր հրապարակային ներողություն խնդրել լրագրողից եւ դրա համար 30 րոպե ժամանակ էր տվել․«Անդրեյ Ղուկասյան, Ձեր մարզպետական ստորոտից հանդգնում եք անձնական վիրավորանք հասցնել հայ կնո՞ջը, որ նաև հայտնի լրագրող է և, ի տարբերություն Ձեզ, ոչ ինքնապարգևատրվել է, ոչ էլ պաշտոն ունենալիս կդիմեր նման ստոր քայլի:

Պահանջում եմ հրապարակորեն ներում հայցել Նարինե Ավետիսյանից և Լոռու մարզի բոլոր բնակիչներից Ձեր անթույլատրելի վայրագության համար: Ինքներդ ստելով` ստախոս եք անվանում Ձեր խայտառակ վարքը փաստացիորեն ի ցույց դրած անձին: Կես ժամ ժամանակ եմ տալիս` ՀՀ հպարտ քաղաքացուս արդար պահանջը հլու-հնազանդ կատարելու համար, այլապես տևական ու անխնա ծավալում կունենա Ձեր անձի պախարակումը:

Այս գրառումը զետեղում եմ նաև իմ էջում` տեղյակ պահելով ՀՀ վարչապետին Ձեր պաշտոնեական խոտելիության մասին, նաև այն մասին, որ ցերեկները մարզպետ եք աշխատում, իրիկունները ատամնաբուժական «գրդոնով» եք զբաղված: Ունեք ընդամենը կես ժամ»:

Նշենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, մարզպետ Ղուկասյանը, արձագանքելով իր կողմից արված նոր պարգեւատրումների մասին հրապարակումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Սև ուժերին սպասարկող մամուլում տեղ գտած հրապարակումերին ի պատասխան հայտարարում եմ, որ պարգևատրում չեմ ստացել: Ավելին այլևս չեմ ստանալու:Այսուհետ բոլոր նման հրապարակումները ստահոդ են և ձեզ, իմ հարգելի Լոռեցիներ, ապակողմնորոշելու և իմ նկատմամբ բացասական ֆոն ստեղծելու համար են:Ինձ համար Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը պատիվ է և պատրաստ եմ առանց աշխատավարձի ծառայել մեր մարզին:

Սիրում եմ բոլորիդ»։

Այս գրառման տակ լրագրող Նարինե Ավետիսյանը հրապարակել էր մարզպետի որոշումը պարգեւատրումների վերաբերյալ եւ գրել՝ «Հասարակությանը, ձեր մարզի բնակչությանը սևի ու սպիտակի բաժանելու փոխարեն՝ բացատրեք այս փաստաթղթերի էությունը»:

Մարզպետ Ղուկասյանը պատասխանել էր․ «Հարգելիս դա նախորդ պարգևատրումն է մարտ ամսվա, ինչ կա չհասկանալու? Ձեր ակտիվությունը ես պայմանավորում էի գարնան գալով, բայց հիմա ամառ է:Ես հասկանում եմ, որ ինձնով եք ապրում, ձեր ամբողջ օրը ինձնով եք լցնում, բայց ամեն ինչ սահմաններ ունի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն
Ամենադիտված