Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթ Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Երևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Սպասվում է արևի ամբողջական խավարում Տպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ Հակոբյան ՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները» Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան Սյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել Ռուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօր 

«Իրավական ուղի»-ն կոչ է անում կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը

Բլոգոսֆերա

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին կոչ է անում կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի քվեարկությանը:

Ըստ ՀԿ-ի տարածած հայտարարության՝ ՀՀ նախագահի կողմից առանց որևէ ընթացակարգի՝ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը մտահոգիչ է: «Իրավական ուղի» ՀԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը ընթանում է 2018 թվականի ապրիլի 26-ից։ Տվյալ ժամանակահատվածում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի (համահիմնադիր՝ Վահե Գրիգորյան) կողմից հետևյալ կոչն է արվել․ «հետ կանչել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի կողմից Էմիլ Բաբայանի թեկնածության առաջադրումը, չքվեարկել նրա օգտին և ձեռնամուխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացում»։

Այդ կոչը փաստացի արդյունք է տվել, մասնավորապես ՀՀ ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածության քվեարկությանը չեն մասնակցել, ինչի արդյունքում ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն չի ընտրվել։

Հետագայում 10 հասարակական կազմակերպություն և 73 փաստաբան ՀՀ նախագահին դիմել են համանման կոչով, որպեսզի վերջինս ձեռնամուխ լինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին, որից հետո ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի բոլոր երեք առաջադրումներին նախորդել էր որոշակի ընթացակարգով բաց մրցույթի անցկացում։

Սակայն 2019 թվականի մայիսի 31-ին՝ Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելուց երկու օր անց, ՀՀ նախագահի կողմից առանց որևէ ընթացակարգի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Դա առաջացնում է մտահոգություններ հետևյալ պատճառներով՝

1) Փաստացի զրոյացվել է ՀՀ նախագահի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով մշակված՝ ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման ընթացակարգը, և կրկին վերադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման բացարձակ հայեցողության իրացման տարբերակին, որն այդ ժամանակ արդեն մերժվել է ինչպես ներկայիս գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։

2) 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի, ինչպես նաև այլ վերաբերելի միջազգային փաստաթղթերի պահանջներին հետևելով՝

2014 թվականից Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է մրցութային հանձնաժողով արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրության մրցույթ անցկացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջազգային չափանիշները իրենց բնույթով կիրառելի են նաև ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացին՝ որևէ իրավական, քաղաքական կամ այլ արդարացում չի կարող լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ավելի ցածր ստանդարտներով առաջադրումն ու ընտրությունը այն պարագայում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունն է կազմակերպվում մրցույթի միջոցով։

Ընդ որում, այն փաստը, որ 2018 թվականի հոկտեմբերին Վահե Գրիգորյանը մրցութային կարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել, հիմք չէ պնդելու, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի անհրաժեշտություն այլևս չկար՝ հետևյալ պատճառներով․

1) 2018 թվականի հոկտեմբերի համեմատ՝ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգը բարելավվել է հանրային պահանջի արդյունքում։

2) 2018 թվականի հոկտեմբերից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմը կազմակերպել և անցկացրել է ևս երկու բաց մրցույթ, որոնց Վահե Գրիգորյանը մասնակցել է, սակայն որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ Ազգային ժողով են ներկայացվել այլ հավակնորդներ։

3) Հետևելով ՀՀ նախագահի կողմից անցկացված ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթներին՝ կարող ենք արձանագրել, որ ամեն հաջորդ մրցույթում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, ընդ որում՝ վերջին մրցույթում եղել են առավել մեծ թվով մասնակիցներ (ինը մասնակից)։ Ուստի հնարավոր է ենթադրել, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթ հայտարարելու դեպքում կարող էին ի հայտ գալ հավակնորդներ, որոնք նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չէին մասնակցել։

Վերոգրյալի հիման վրա՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2018 թվականի մայիսին առաջ քաշված՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման սկզբունքին, և կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազի արտահոսքերը կբացահայտեն արհեստական բանականության օգնությամբԼիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթՀայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթը և էներգետիկան սպանում են ԵվրոպանԵրևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Սպասվում է արևի ամբողջական խավարում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների նկատմամբՏպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ ՀակոբյանՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները»Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը ՀայաստանԻսպանիայի ԱԳՆ. Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալները վերադարձել են ՄարոկկոՍյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքի պայմաններում Դանիայի իշխանությունները զորակոչել են մոտ 1600 նորակոչիկներիԱշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացելՌուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօրAP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամըՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»
Ամենադիտված