Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթ Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Երևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Սպասվում է արևի ամբողջական խավարում Տպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ Հակոբյան ՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները» Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան Սյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել Ռուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօր 

Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք. Արա Վարդանյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկար է ստացվել, բայց կարդացեք։ Հետաքրքիր է.

Արտաքին քաղաքականության և տնտեսական հետևանքների վերաբերյալ իմ կարծիքը։

Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին ամիսներին կատարվող պրոցեսները՝ կարող ենք նկատել հետևյալը.

• Եվրամիությունը կարծես թե ողջունում է դատաիրավական համակարգում նախատեսվող փոփոխությունները, բայց և այդ նույն փոփոխություններին հակասող հայտարարություն է անում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է կատարվի Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների շրջանակում։ Չեմ կարծում, որ դատարաններ արգելափակելը բխում էր մեր Սահմանադրության կամ որևէ միջազգային կոնվենցիայի դրույթներից։ Իրականության մեջ Եվրամիությունը իրեն բնորոշ ձևով հասկացնում է, որ այս բարդակին դեմ է, բայց և չի այրում համագործակցության կամուրջները, քանզի Հայաստանը դիտարկում է որպես գերակա նպատակին հասնելու բաղադրիչ մաս՝ Եվրամիության Էներգետիկ անվտանգություն։ Այս հարցում դեռ շատ անելիք (քանդելիք) ունեն, դրա համար պետք է փշի-փշի անեն մեզ։ 
• Թուրքիա, Ադերբեջան, Վրաստան եռյակը պայմանավորվում է ավելացնել ռազմական ոլորտում համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով։ Խոսքը գնում է նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Սա ևս շատ վտանգավոր միտում է Հայաստանի համար։ Վրաստանը Հայաստանի Հանրապետության համար առանցքային կարևորություն ունի և այս պետության հետ մեր, կարծես թե, վատացող հարաբերությունները լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում
• Ֆրանսիայի տարբեր քաղաքներ չեղարկում են Արցախի քաղաքների հետ նախկինում կնքված "քույր քաղաքների" համաձայնագրերը։ Սա միանշանակ վկայում է դիվանագիտական աշխատանքի բացթողումների մասին
• Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են շատ բարդ և անկանխատեսելի վիճակում։ Մարդկանց թվում է, որ եթե ՌԴ Նախագահը հանդիպման ժամանակ ասում է, որ մեր հարաբերությունները լավ են, ապա ամեն ինչ լավ է։ Իսկ ի՞նչ էիք սպասում, որ Պուտինը հայտարարի, որ ամեն ինչ վատ է։ Դա երբեք չի արվում այդպես։ Ամեն ինչ չափելի է, ընդորում ոչ ռազմական համագործակցության շրջանակում։ Ռազմական համագործակցությունը լրիվ այլ ոլորտ է, որում նախևառաջ գնահատվում է բիզնեսի կոմպոնենտը։ Այսինքն զենքի վաճառքը գնահատել որպես համագործակցության բարձր աստիճան սխալ է։ Բացի դրանից, մենք ուզենք թե չուզենք հանդիսանում ենք Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր, որի տարածքում գործում է նաև Ռուսական ռազմական ստորաբաժանումներ։ Այս դեպքում լավ հարաբերությունները պետք է չափել տվյալ երկրից եկող ներդրումներով, և ինչը ևս շատ կարևոր է ռուսական պրո իշխանական մամուլի՝ Հայաստանի մասին հոդվածներով, որոնք շատ հստակ ներկայացնում են հարաբերությունների իրական պատկերը։ Հիշենք աղմկահարույց հայտարարությունը ռուսական հսկայի կողմից կառավարվող Հարավկովկասյան Երկաթգծերում մոտ 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին։ Այս հայտարարությունը արվեց Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպումից հետո, ինչը դիվանագիտական աշխարհում ուղղակի ապտակ էր ռուսական կողմին։ Ավելին, այդ հայտարարությունից հետո մինչ այսօր որևէ այլ բան այս հարցով չկա։ Եթե չեմ սխալվում այս պահին խոսքը գնում է մի քանի միլիոն դրամ հարկային տուգանքի մասին։ Այս շրջանում 15 դոլարով բարձրացավ բնական գազի գինը։ Իհարկե իշխանությունները պնդում են, որ սպառողների համար այն չի թանկանա։ Սակայն այստեղ ևս կա թյուր ըմբռնում։ Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս գնային տարբերությունը մեկ է ինչոր տեղից պետք է փոխհատուցվի։ Սա նշանակում է, որ ծախսերի կրճատման նպատակով, հնարավոր են բավականին լուրջ կրճատումներ ՀայՌուսԳազարդ - ում, ինչը ինքնաբերաբար կբերի գործազուրկների թվի աճին և կունենա նաև բացասական հետևանք տնտեսության վրա, քանզի գործազուրկ մնացած մարդիկ այլևս չեն ստանալու աշխատավարձ, ՊԵԿ-ը չի գանձելու եկամտահարկ և նախկինում այդ մարդկանց կողմից իրականացվող ծախսերը կզրոյանան։ Իհարկե կա երկրորդ տարբերակ՝ ներդրումների կտրուկ կրճատում, որը կրկին կբերի բավականին մեծ կորուստների տնտեսության համար։ Կարծում եմ, որ այս պարագայում իշխանությունները պետք է գնան ոչ պոպուլյար քայլի և բարձրացնեն գազի գինը, քանզի ցանկացած այլ լուծում բերելու է ավելի մեծ վնասներ։ Ցավով պետք է նշեմ, որ հարաբերությունները գտնվում են նորանկախ պատմության մեջ ամենացածր մակարդակում։ Ամեն ինչ բարդացնում է նաև ներկայիս իշխանության մեջ բավականին մեծ քանակի ռուսատյաց պաշտոնյաների առկայությունը։ Ինչ էլ իրենք հիմա ասեն, ռուսական կողմը շատ լավ տիրապետում է տեղեկություններին, թե ինչ էին վանկարկում այդ մարդիկ անցյալում։ Իրավիճակը ևս սրում է Սորոսի ներկայությունը Հայաստանում, որը միշտ աշխատել է Ռուսաստանին դեմ և չի բացառվում, որ անում է նույնը ՀայաստաՆում հենց այս պահին։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ հետևողական ճիշտ քայլերի դեպքում հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունների հին մակարդակը։ 
• Իրանի հետ հարաբերությունները բաժակաճառերից այն կողմ դեռ առաջ չեն անցնում։
• ԱՄՆ-ի հետ նույնպես որևէ ակներև օրակարգ չի ուրվագծվում։ 
Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որում Հայաստանը որպես երկիր չունի, կամ ցույց չի տալիս իր արտաքին քաղաքական վեկտորը, այլ ավելի շատ իրականացնում է պահի թելանդրանքի ներքո որոշումներ, ինչը դարձնում է մեզ որպես երկիր անկանխատեսելի։ 
Աշխատել է պետք, այլ ոչ թե զբաղվել ներքին թշնամիներ ման գալով։ Հայաստանում թշնամի չկա, կա այլակարծություն, որը բնական է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթՀայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթը և էներգետիկան սպանում են ԵվրոպանԵրևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Սպասվում է արևի ամբողջական խավարում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների նկատմամբՏպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ ՀակոբյանՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները»Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը ՀայաստանԻսպանիայի ԱԳՆ. Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալները վերադարձել են ՄարոկկոՍյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքի պայմաններում Դանիայի իշխանությունները զորակոչել են մոտ 1600 նորակոչիկներիԱշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացելՌուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօրAP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամըՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
Ամենադիտված