Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. Արա Վարդանյանը` հեղափոխությունների մասին
Բլոգոսֆերա
Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. Ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո։ Ամենաթարմ օրինակներն են Վրաստանը և Ուկրաինան։ Սա այն դեպքում, երբ թե Վրաստանը և թե Ուկրաինան ԱՄՆ-ից և Եվրամիությունից միլիարդավոր դոլարների օգնություն են ստացել։ Նույնիսկ այդ միլիարդավոր դոլարները չբերեցին լուրջ փոփոխությունների և տնտեսության զարգացման իմաստով այդ երկրները դեռ գտնվում են ռիսկային գոտում։ Տարածքների կորուստի մասին էլ չեմ էլ խոսում։ Կարելի է ասել, որ հեղափոխությունը այդ երկրներում կապիտալիզացվեց տարածքների կորուստով։
Մեր պարագայում տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ է վատանում, քանզի իսպառ բացակայում են լուրջ ներդրումները և այդպես կոչված օգնությունը։ Սրան գումարվում է Ռուսաստանի Դաշնության հետ օր-օրի վատացող հարաբերությունները։ Սա իրոք կարող է կործանարար լինել»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)