Վրաստանում իրավիճակի մասին
Բլոգոսֆերա
Թբիլիսիում գտնվող վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Վրաստանում իրավիճակի մասին
• «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ռուսթավելի պողոտայում տուժած բոլոր քաղաքացիներին, ովքեր արտասահմանում բուժվելու կարիք կունենան, ամբողջությամբ կֆինանսավորի պետությունը։ Կալաձեն հայտնել է, որ արտասահմանում բուժումը շարունակելու է նաև 18-ամյա այն աղջիկը, ով բախումների ժամանակ կորցրել է աչքը։
• ՆԳՆ նախարար Գիրոգի Գախարիան դիմել է խորհրդարանին լիագումար նիստին հունիսի 20-21-ի վերաբերյալ ելույթ ունենալու համար։
• Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում չի բացառել, որ համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններից հետո կարող է ստեղծվել կոալիցիոն խորհրդարան։ Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է հանրության ընտրությունից։
• ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Թբիլիսիում ցույցը ցրելուն մասնակցած իրավապահներից 10-ի լիազորությունները դադարեցվել են։ Համապատասխան նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան