Գելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Ֆրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Վարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում 

Գիտեմ, որ ձեր ոտքերն ամպոտ են, բայց ամեն դեպքում իրազեկում եմ. Արփինե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին

Երեկ իրավաբան, այլևս «քաղաքական գործիչ» և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարևոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ 
Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել են, նույնիսկ պետական մարմիններ չեն ուղարկել (էլ չեմ խոսում հանրային քննարկման կամ քաղաքացիական հասարակության հետ քննարկման մասին) և ուղարկել են միջազգային փորձաքննության: Այս մասին քիչ ուշ կլինի մեր կազմակերպության հայտարարությունը, որը միանգամից մի քանի կարևորագույն հարցի է անդրադառնալու:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծի խիստ կարեւորությունը եւ ժամ առաջ դրա վերաբերյալ հանրային քննարկում սկսելու անհրաժեշտությունը` ես կրկին կստանձնեմ պատասխանատվություն եւ կանեմ այն, ինչը պատկան մարմինները պարտավոր էին անել վաղուց՝ կհրապարակեմ օրենքի նախագիծը (տես` մեկնաբանությունը)։ Եթե կա նախագծի լրամշակված տարբերակ, ապա ճիշտ կլինի, որ պետական մարմիններն այն հրապարակեն, որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ ու թիրախային լինի։ Օրենքի որակին չեմ անդրադառնա, դրա վերաբերյալ իրավաբանները կհայտնեն իրենց տեսակետը։ Տասնյակ էջեր կազմող վերլուծականս ևս չեմ ներկայացնի, դրա ժամանակը դեռ կգա: Առայժմ մեկ-երկու դիտարկում, որ իմանաք՝ ինչպես մոտենալ փաստաթղթին: Ըստ օրենքի նախագծի`

Ա. Ապօրինի ծագում ունեցող գույք է համարվում ցանկացած գույքը, որի օրինական ծագումը չի հիմնավորվում սույն օրենքով նախատեսված կարգով, անկախ դրա` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռքբերված լինելուց: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր այս օրենքի տիրույթում գտնվող պաշտոնատար անձինք են կամ եղել են այդպիսին, պիտի համարեն, որ չունեն օրինական գույք, քանի դեռ դա այս օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:

Բ. Օրենքը տարածվում է նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց վրա: Կասեք՝ նորմալ է: Ես էլ կասեի, եթե նախագիծը չափազանց լայն չսահմաներ «իրական շահառու» և «փոխկապակցված անձ» հասկացությունները։ Օրինակ, նախագիծը սահմանում է, որ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե հանդիսանում են միևնույն ընտանիքի անդամներ, կամ վարում են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ։ Այս տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում ստացվում է, որ մարզպետարանի կամ նախարարության ԲՈԼՈՐ աշխատողները հանդիսանում են տվյալ մարզպետի կամ նախարարի հետ փոխկապակցված անձինք։

Գ. Առավել հետաքրքիր (և իմ կարծիքով՝ շատ ճիշտ) են հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա սույն օրենքի ընդունումից առաջ կամ հետո ընկած լինելուց: Սա նշանակում է, որ ստուգվելու է ոչ թե «վերջին քսան տարվա թալան»-ի արդյունքում ձեռք բերված գույքի օրինականությունը, այլ՝ անկախությունից ի վեր ձեռք բերված գույքի օրինականությունը։ Այսինքն, 1991 - 2019 թվականներին տեղի ունեցած թալանի մասին տվյալներ ունեցող ցանկացած անձ կարող է համապատասխան տեղեկությունները հայտնել իրավասու մարմնին։ Ավելորդ չեմ համարում նշել, որ օրենքի գործողության տիրույթում է գտնվում յուրաքանչյուր ոք, ով երբևէ հանրային պաշտոն է զբաղեցրել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ վերջիններիս էլ փոխկապակցված, ինչպես արդեն նշեցի, գործնականում համարվում է ցանկացած անձ, ով աշխատել է այս մարդկանց հետ:

Ուստի կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ եթե ունեք 50 մլն դրամը գերազանցող ցանկացած գույք, ապա սկսեք հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։ Սեփականության վկայականները բավարար չեն, մտածեք գույքի ձեռքբերման գումարների և դրանց ծագման աղբյուրների մասին: 
Ի դեպ, ասվածը հավասարապես վերաբերում է նաև նոր իշխանավորներին: Օրենքը վերաբերելու է նաև ձեզ։ Հենց որ գա այն անխուսափելի պահը, երբ այլևս իշխանություն չեք լինի, ստիպված պիտի ասեք, թե որ գույքը որտեղից եք ձեռք բերել և ինչպես: Գիտեմ, որ ձեր ոտքերն ամպոտ են, բայց ամեն դեպքում իրազեկում եմ։

Դ. Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է: Կարծում եմ՝ մինչև գլխավոր դատախազը և մի շարք այլ անձինք վեթինգ չանցնեն, նրանց այսպիսի գործիք տալը մեղմ ասած հիմնավոր չէ:

Սրանք դեռեւս ամենացցուն օրինակներն են, որոնք ցույց են տալիս, որ նախագիծը պետք է մանրամասն քննարկվի եւ ունենա երաշխիքների այնպիսի համակարգ, որ տպավորություն չստեղծվի, որ այն ինչ-որ կոնկրետ անձանցից գույք վերցնելու համար է գրվել:

Հ.Գ.1 Երբ իրավաբան «քաղաքական գործիչն» ասում է, որ նախագծով ներմուծվող ինստիտուտը գույքի դեմ է, այլ ոչ թե անձի, այդ միտքը գրում է օրենքում՝ որպես դեկլարատիվ նորմ և դրա համար ստանում է արդարադատության նախարարի պաշտոնը, մնում է միայն ասել՝
էդպես լավ չի, մի հատ էլ երդվիր, որ գույքի դեմ է, այլ ոչ թե անձի: Դրա փոխարեն այնպես գրեիր, որ նման կասկածներ չառաջանային, բայց այս մասին` հաջորդիվ:

Հ.Գ.2 Ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս ջանքերս ուղղելու եմ, որպեսզի ապահովվի իրավասու մարմնի անաչառությունը և որպեսզի օրենքով բացառվի ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (թե որ թվականի կամ ում կատարած թալանի հետևից գնալ, իսկ որի հետևից` ոչ): 
«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որևէ բացառության): Խուսափողներ չպետք է լինեն:
Ըստ այդմ, ջանքերս ուղղելու եմ, որպեսզի օրենքով ամրագրվեն երաշխիքներ առ այն, որ անձինք կհայտնաբերվեն ու կպատժվեն ժամանակագրական հերթականությամբ` առանց հայեցողության կիրառության։ Սա է միակ երաշխիքը, որ օրենքը կգործի բոլորի համար, և չեն լինի անձեռնմխելիներ։

Հ.Գ.3 Իհարկե, Արմեն Սարգսյանն այս նախագծի հետ կապված որոշ անելիքներ ունի: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինքը չի եկել, որ բոլորին ուրախացնի, այլ եկել է, որ վայելի իր պաշտոնը՝ որոշեցի նրան չանհանգստացնել։ Միևնույն է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերըԼեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով
Ամենադիտված