«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար 

Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր պետական մեքենա վարել սովորել. Աշոտյանը՝ Փաշինյանին

Բլոգոսֆերա

Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր տրենդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Ձախողվածի վերջին հանգրվանը»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառուցված իշխանական բուրգը աճպարարության, ապաշնորհության եւ կեղծարարության հարցում չունի մրցակիցներ ոչ միայն երկրում, այլեւ երկրից դուրս:

Տասնյակ չկատարված խոստումներին, հասարակության խորացող ապատիային եւ հիասթափությանը գումարվում են նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց նկատմամբ վարվող ներքին եւ արտաքին ապիկար քաղաքականությունը ոչ միայն համարժեք չէ, այլեւ հետզհետե հյուծում է երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Բացատրություն պահանջող հայացքների, եռագույն գուլպաների, ռազմավարական դաշնակցի դեմ «տեխնիկական վրիպակների» վրա խարսխված արտաքին քաղաքականությունը սկսում է տալ առաջին որդնած պտուղները:

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական դիրքերի թուլացումը, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային եւ գլոբալ այլ մարտահրավերները որեւէ լավատեսության հիմք չեն թողնում:

Իհարկե, ոչ մեկը պատերազմից երախշավորված չէ: Այսպիսին է եղել եւ կլինի հայ ժողովրդի ճակատագիրը իր բազմահազարամյա պատմության ընթացքում: Սակայն այլ հարց է, թե ինչպիսի՞ «մարզավիճակում» է Հայաստանը, ինչպե՞ս է երկիրը պատրաստվում այդ պատերազմին:

Իրավիճակին Սեւանի կառավարական տան լողավազանի պռնկից եւ պաշտոնական ցուցահանդեսների տաղավարներից նայող վարչապետը, ունակ չլինելով համարժեք լինել երկրի առանց այդ էլ գոյություն ունեցող խնդիրներին, այս մեկ տարուց ավել զբաղված է պետական ինստիտուտների վարկաբեկման, թուլացման, կազմաքանդման եւ Հայաստանը հյուծող նախաձեռնումներով:

Հասարակության օրեցօր խորացող պառակտումը, իրական տնտեսության կաթվածահար վիճակը, կապիտալի ահագնացող արտահոսքը, քաղաքական մրցակիցների նկատմամբ պետական ռեպրեսիվ ապարատի ամբողջական գործադրումը քողարկելու համար «մակարոնի արտադրամասի» վերածված պետական քարոզչամեքենան սկսել է «Պահանջվում են մեղավորներ» ակցիան:

Փաշինյանի «Հայկական ժամանակը», որը վաղուց դարձել է վարչապետի ներքին ձայնը, հերթական անգամ անդրադառնում է «դավաճանության» հարցին:

Հոդվածագրի երեւայակայության մեջ Հանրապետականների եւ այլ գործիչների կողմից այս իշխանությունների վարվող ապաշնորհ քաղաքականության քննադատությունը պիտակավորվում է որպես դավաճանություն:

Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ որքան ազատ է երկիրը եւ երկրի քաղաքացին, այդքան ավելի ուժեղ է այդ պետությունը: Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ սրտի կաթվածի վտանգի մասին ախտորոշում դնող բժիշկը մեղավոր չէ, որ դու խմող ես, ծխող, անշարժունակ եւ ավելորդ քաշով:

Վտանգների մասին ահազանգողները պարզապես քեզանից խելացի են, իմաստուն եւ հայրենասեր: Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր պետական մեքենա վարել սովորել: Կամ զիջիր, քանի ուշ չէ:

Որովհետեւ դավաճան ես դառնում հենց դու, երբ երկրի իրական խնդիրները թողած, զբաղված ես քինախնդրությամբ: Դավաճան ես դառնում դու, երբ շարունակաբար վարկաբեկում ես բանակն ու Արցախի հերոսներին: Դավաճան ես դառնում դու, երբ ապաշնորհ կերպով մսխում ես երկրի քաղաքական պոտենցիալը: Դավաճան ես դառնում դու, երբ ավելի շատ ֆշշցնում ես երկրիդ ներսում, քան երկրից դուրս: Դավաճան ես դառնում դու, երբ Ալիեւը քեզ համար լեգիտիմ է, իսկ նախկին իշխանությունները՝ «կեղծարար թալանչիներ»:

Կարծում ես, որ քո պարզունակ ընկալումների մեջ ներքին թշնամի հորինել եւ նշանակելը կարող է փրկե՞լ քեզ պատմության եւ ժողովրդի դատից: Չարաչար սխալվում ես: Ներքին թշնամի հորինելը ձախողվածների վերջին հանգրվանն է: Քո վերահաս տապալումների համար մեղավորներ փնտրելու քաստինգը նույնպես ձախողված է, քանզի մեղավորը դու ես, միայն դու, եւ ոչ ոք քեզանից բացի:

Ի դեպ, գոնե այս հարցում, ավաղ, Ալիեւը իրոք քեզանից կիրթ է եւ խելոք: Մինչեւ դու խուճապահար փնտրում ես ներքին թշնամիներ եւ Արցախյան բանակցությունների պատմությունը իր հետ ես ճշտում, նա հայերիցս շարունակաբար կերտում է արտաքին թշնամու կերպար՝ իր պետությունն ու ժողովրդին պատրաստելով պատերազմի:

Եվ եթե այդպես շարունակես կառավարել, ապա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ու ապագայի համար ոչ թե քո արտգործնախարարի ասած «Դուշանբե պլյուս» է պետք լինելու, այլ «Փաշինյան մինուս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն
Ամենադիտված