Կարո Փայլանը Վահագն Տատրյանի մասին գրառում է կատարել
Բլոգոսֆերա
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի հայ ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան հետ կապված Twitter–ի իր էջում գրել է․
«Ստամբուլում ծնված և Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով հայտնի Վահագն Տատրյանը մահացել է։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա գրքերը, որոնք Թուրքիայում էին տպագրվել, կարևոր դեր ունեցան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Աստված հոգին լուսավորի»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կյանքի 93-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող