Սպարտան Սևանա լճի ափին կհամախմբի օտարերկրացի մարզիկների
Սպորտ
Արդեն հինգերորդ տարին է՝ Սևանի հյուրընկալ ափին անցկացվում է Սպարտա ամենամյա մարզահավաքը, որին մասնակցում է Տեզուկա գրուպ կարատեի ճապոնական ֆեդերացիայի հարյուրավոր սան:
Ինչպես նշեց ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Թորոսյանը, մտահղացումն առաջին անգամ իրականացվել է 5 տարի առաջ, երբ Սևանի ափին ապրելու կամ գիշերելու մասին միտքը մի փոքր խենթ էր թվում: Այս տարի արդեն մարզահավաքը հաջողված կերպով անց է կացվում 5-րդ անգամ, և հյուրընկալել է ավելի մեծ քանակով մասնակիցների, քան նախորդ տարիներին էր: Կապուտակ Սևանի կողքին մարզվում, ոգեշնչվում և հանգստի անմոռանալի օրեր են անցկացնում Կիոկուշին կարատեի Տեզուկա գրուպ ֆեդերացիայի մարզիկները, իսկ առաջիկայում ամառային ճամբարը հյուրընկալելու է նաև ոճը ներկայացնող արտերկրի մարզիկների, ինչպես նաև սպորտասերների, ովքեր պարզապես ցանկանալու են առողջ ու բնությանը հնարավորինս մոտ տասը օր անցկացնել:

Մարզահավաքն այս տարիների ընթացքում հասցրեց այնքան սիրվել, որ Սևանի կանաչելու և ջրի աղտոտվածության մասին խոսակցություններն անգամ չխանգարեցին օտարերկրացի մարզիկներին մասնակցության հայտեր ուղարկելու:
Ֆեդերացիայում միաբերան նշում են, որ ծրագիրը շարունակելու է կյանքի կոչվել ու ամեն տարի Հայաստան բերել ավելի ու ավելի մեծ թվով սպորտասերների:



















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան