Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1մլրդ. 816 մլն դրամ

Իրավունք

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 699 անձ, որոնցից 43-ը ձերբակալվել են, 31 անձ ազատվել է արգելանքից: Մեղադրանք է առաջադրվել 474 անձի:  25 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 8-ը մերժվել է, 17-ը բավարարվել, որից 12-ի նկատմամբ կիրառվել է գրավ: 24 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

Կալանքից ազատվել է 7 մեղադրյալ, որոնցից 4-ը՝ դատախազի որոշմամբ, 3-ը՝ դատարանի: Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 47 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 172 անձի: Դատի է տրվել 134 անձ, որոնցից 4-ը գտնվել է կալանքի տակ: Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 345 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել են 37-ը:

2019թ. 1-ին կիսամյակում կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1.016 քրեական գործ, որից 518-ը վարույթ է ընդունվել 2019թ. ընթացքում, իսկ 498-ը փոխանցվել է 2018թ.-ից:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2.009.426.782 դրամ, որից պետությանը՝ 1.061.955.161 դրամ, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ 947.471.621 դրամ:

Վերականգնվել է 558.237.431 դրամ, որից պետությանը՝ 401.827.855 դրամ, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 156.409.576 դրամ:

Պատճառված գույքային վնասի վերականգնման զուտ իրական պատկերը պարզելու համար կոմիտեն ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածների վերջում վնասների վերականգնման համար միայն կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և մնացորդ գումարի վերաբերյալ մի տեղեկանք.

01.06.2018թ. դրությամբ- 191.647.374,8 դրամ,

01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,

01.06.2019թ. դրությամբ- 1.816.308.260,5 դրամ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի և դեպքերի աճն առավել ակներև ներկայացնելու համար նշենք, որ 2018 թվականին` տարվա ընթացքում, Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1.233, իսկ 2017թ.՝ 542 քրեական գործ:

Այսպես՝ 1.016 քրեական գործերից.

1-ը վերաբերել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

52-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

335-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացմանը),

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,

 

65-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

187-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

28-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,

73-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,

41-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,

20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն,

3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,

87-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով նախատեսված ապացույցները կեղծելուն,

20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,

76-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը:

329 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, որից 73-ը՝ մեղադրական եզրակացությամբ, իսկ 256-ով՝ վարույթը կարճվել է, որից 166-ը` արդարացման հիմքով, 90-ը` ոչ արդարացման հիմքով:

16 քրեական գործ վարույթը կասեցվել է, որից 10-ը` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու, 3-ը՝ այլ հիմքով:

Ըստ ենթակայության է ուղարկվել 46 քրեական գործ: Մեկ վարույթում միացվել է 70 քրեական գործ: 555 քրեական գործ փոխանցվել է 2019թ. 2-րդ կիսամյակ:

2019թ. 1-ին կիսամյակում նախապատրաստված 10 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որոնցից 6-ը` արդարացման, 4-ը` ոչ արդարացման հիմքերով:

1016 քրեական գործերից.

376-ը հարուցվել են ֆիզիկական անձանց հաղորդումների հիման վրա,

141-ը՝ իրավաբանական անձանց,

32-ը՝ ԶԼՄ-ների,

467-ը՝ հայտնաբերվել են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս:

1016 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 401 պաշտոնատար անձ, որոնցից 13-ը՝ կասկածյալ, իսկ 388-ը՝ մեղադրյալ:

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում.

առողջապահության- 20 անձ՝ փոխնախարար, պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն, ամբուլատորիայի տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն, բժիշկ-վարակաբան,

կրթության- 55 անձ՝ ինստիտուտի տնօրեն, դպրոցի տնօրեն, դպրոցի հաշվապահ, համալսարանի ռեկտոր, պրոռեկտոր, քոլեջի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն, երաժշտական դպրոցի տնօրեն, ուսումնարանի տնօրեն, մշակույթի տան տնօրեն, մարզադպրոցի տնօրեն,

իրավապահ համակարգ- 1 անձ՝ «Արմավիր» ՔԿՀ բուժակ,

սոցիալական ապահովության- 37 անձ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետ, մասնագետ, տուն-ինտերնատի տնօրեն և հաշվապահ, փոստային բաժանմունքի ավագ մասնագետ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, ՀՀ ՊՆ ԶՍՊՎ սոցիալական օգնությունների կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ,

էներգետիկայի և բնական պաշարների- 14 անձ՝ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, անտառտնտեսության պետ, տնօրեն, անտառտնտեսության պահաբաժնի պետեր,

տեղական ինքնակառավարման- 82 անձ՝ վարչական շրջանի ղեկավար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, համայնքապետարանի հաշվապահ, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր քարտուղար, համայնքապետի տեղակալ, քաղաքապետ, համայնքի ղեկավար, համայնքի ֆինանսական բաժնի պետ, համայնքի կոմունալ բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, քաղաքապետարանի բաժնի առաջատար մասնագետ,

պաշտպանություն և զինված ուժեր- 109 անձ՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, ծառայությունների պետեր, գումարտակի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատարի տեղակալներ, վաշտի հրամանատար, դիվիզիոնի հրամանատար, էսկադրիլիայի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, զորակոչային բաժանմունքի պետ, կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, կադրերի բաժնի պետ, պահեստապետ, արտադրամասի պետ, բաժնի հերթապահ, զինվորական կոմիսար, բժիշկ, ԲԿ-ի բաժնի վարիչ, ճաշարանի պետ, գաղտնի մասի պետ,

այլ ոլորտներում- 73 անձ՝ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի մասնագետ, գրադարանի տնօրեն, վարկային բաժնի պետ, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, մշակույթի տան տնօրեն, բանկի կառավարիչ, բանկի կառավարիչի տեղակալ, ՍՊԸ գործադիր տնօրեն, գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն, ՊՆ հակաօդային պաշտպանության պետ, ՊՆ ավտոմոբիլային ծառայության պետ, կոմունալ ծառայության տնօրեն:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները՝ թույլ և ոչ պարբերական վերահսկողություն, վերադաս հրամանատարության կողմից անձնակազմի նկատմամբ իրականացված թույլ վերահսկողությունը, նյութական միջոցների պահպանման, օգտագործման նկատմամբ զորամասի համապատասխան նյութական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ հսկողության չիրականացնելը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված