Հանցախմբի առաջնորդը փորձել է փախչել բանտից՝ հագնվելով իր դստեր նման (տեսանյութ)
Քաղաքական
Բրազիլացի հանցախմբի առաջնորդը փորձել է փախչել բանտից՝ հագնվելով իր դստեր նման, երբ վերջինս այցելել էր նրան, սակայն փախուստի փորձը բացահայտվել է:
42-ամյա գանգստերը դատապարտաված է 73 տարվա բանտարկության:
Կլաուվինո դա Սիլվան, որը հայտնի է «Shorty» (կարճ) մականվամբ, կրում էր սիլիկոնային դիմակ, ակնոց և երկար մազերով կեղծամ: Նա հագել էր կանացի ջինսե նեղ տաբատ և վարդագույն վերնաշապիկ, երբ փորձում էր փախչել Ռիո դե Ժանեյրոյի բանտից:
Բանտի աշխատակիցներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում կարելի է տեսնել, թե ինչպես է դա Սիլվան հանում դիմակը և կանացի հագուստը:
Պաշտոնյաները ասում են, որ խմբավորման առաջնորդի նյարդային վիճակը մատնել է նրան, երբ վերջինս փորձում էր լքել բանտը:
Ըստ երևույթին, նա ծրագրել էր իր փոխարեն 19-ամյա դստերը թողնել բանտում:
Ըստ՝ BBCNEWS-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)