Մոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն Աշոտյան #ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ին Քննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ) Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր 

Մատաղիսում սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ

Հասարակություն

Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն  և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում, գրում է forrights.am-ը:

Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որը հրամանատարի աջ ձեռքն է, ամենադաժան սպայի համբավն ունի: Նա ծնունդով Արմավիրի մարզից է: Բնակվում է Արցախում, ամուրի: 31 տարեկան մայորը արդեն երկու անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց երրորդ կայազորի զինվորական դատախազությունը, Սյունիքի դատարանի դավորներ Գնել Գասպարյանը և Դավիթ Սարգսյանը ակնհայտ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել հանցագործի նկատմամբ:

2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Ֆահրադյանը զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել է նրանց վրայով: Այս կերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել: 

Բռնացնելով տղաներին՝ մայորը նրանցից երեքին՝ կրտսեր սերժանտներ Մխիթար Սարգսյանին,  Սերգեյ Գրիգորյանին և Նարեկ Պողոսյանին, ծեծի է ենթարկել: «Երկու ձեռքի բաց ափերով նա ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանի դեմքի աջ ու ձախ շրջաններին, ձեռքերով հրել նրա կրծքավանդակից և աջ ձեռքի բաց ափով մեկ անգամ ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Մխիթար Սարգսյանի դեմքի ձախ շրջանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ», — գրված է դատավճռում:

Այսքանով մայորը չի բավարարվել: Առավոտյան 07.30-ին նա Նարեկ Պողոսյանին և շարքայիններ՝ նյութատնտեսական դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Շահեն Պողոսյանին, բուժկետի վարորդ-սանիտար Թևան Համբարձումյանին, ավագ հրաձիգ-զենիթավար Տիգրան Մխիթարյանին, հետախույզ-դիպուկահար, Դավիթ Չատյանի և նռնականետային դասակի վարորդ Խորեն Գաբրիելյանին, կանգնեցրել է գումարտակի շենքի դիմաց: Հյութի պլաստմասե շշով  նա մի քանի անգամ հարվածել է  կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ՝ Արթուր Հայիկի Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Զինդատախազությունը մոտ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում նույնիսկ չի մեկուսացրել մայորին: Ֆահրադյանից ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Մեղմ վերաբերմունքը սադիստ մայորի նկատմամբ դրսևորել է 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: Այս տարի մայիսին նա դարձավ դատավոր:

Արթուր Ֆահրադյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով:

Փետրվարին Գորիսի դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը արագացված ընթացակարգով քննեց այս գործը: Նա ընդամենը մեկ դատական նիստ նշանակեց՝ փետրվարի 19-ին, և նույն օրը կայացրեց դատավճիռ՝  4 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով մայորի արժանիքները՝ հրամանատար Գոյզալյանի կողմից նրան տված բազմաթիվ պարգևներն ու դրական գնահատականը, վճռեց պատիժը կիրառել պայմանականորեն՝ նշանակելով փորձաշրջան:

Քաջարի մայորը ընդամենը մի քանի ամիս խելոք մնաց: Այս տարի նա նորից զինվոր է ծեծել՝ խախտելով դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ժամկետը:

Ըստ դատախազության՝ «Արթուր Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով թիվ զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կոչումով մայոր, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Բ. Հովհաննիսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:

Գործով մեկ դատական նիստ է կայացել: Երկրորդը նշանակված է օգոստոսի 28-ին: Եվ կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն  մեկուսացրել:

Ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Իսկ հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից: Հակառակը՝ նրան տեղավորել է ուսումնական գումարտակում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ և ո՞ւմ անձնական հետաքրքրվածությամբ է սադիստ, քրեական հանցանքների մեջ թաթախված մայորը ուղարկվել ուսումնական գումարտակ:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն ԱշոտյանԻսպանիայի և Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու Սեուտայում ստեղծված իրավիճակը#ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ինՔննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետԹրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահըՆիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանինԱնհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում
Ամենադիտված