ԼՀԿ-ի անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ազատամարտիկների պուրակում
Հասարակություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակում: Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
««Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը Էրեբունի վարչական շրջանում է։ Ազատամարտիկների պուրակ հերթական շրջայցերից մեկի ժամանակ բնակիչները հայտնել էին, որ պուրակում կան շատ կոտրված նստարաններ։ Խնդրել էին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները միջնորդեն, որպեսզի պատկան մարմինները բարեկարգեն վնասված նստարանները։ Կուսակցության Երևանի խորհրդի կազմը քննարկման արդյունքում, որոշել է օգոստոսի 17-ին իրականացնել վերանորոգման աշխատանքները»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)