Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է
Սպորտ
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարի հաղթողը Գլենդելի թիմն է:
Կանանց բասկետբոլի եզրափակիչ էին հասել Թեհրանի և Գլենդելի թիմերը: Եզրափակչի առաջին քառորդում առավելություն գլենդելյան թիմի օգտին էր` 19:26: Գլենդելի թիմն ակնհայտ առավելություն ուներ ամբողջ երկրորդ քառորդի ընթացքում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 29:44 հաշվով հօգուտ Գլենդելի: Երրորդ և չորրորդ քառորդներում Թեհրանի թիմին չհաջովեց բավական միավորներ հավաքել հաշվի մեջ առաջ անցնելու համար և Գլենդելի թիմը Համահայկական խաղերի չեմպիոն դարձավ հաղթելով 57:76 հաշվով:
Համահայկական խաղերի բրոնզե մեդալակիրը Սպահանի թիմն է:
7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան