Արմավիրի մարզում 26-ամյա վարորդը ավազով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Սամսոնյանն իր վարած КамАЗ 55111 մակնիշի 60 VP 100 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենց լավ են զգում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին ասել է, որ կանաչ գույնի Ժիգուլին վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող