Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում 5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունի Շատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար Կանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերությունները Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտում Աշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցեր Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Անկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված Փաշինյանին Երեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է Փոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքը Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը 

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Իրավունք

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում  առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի՝ 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ:  

Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կաշառք տալու դիմաց ապօրինի ծառահատում կատարելու առաջարկով Ստեփանավանի անտառպետության անտառապետերին են դիմել Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առքուվաճառքով զբաղվող, ինչպես նաև փայտամշակման արտադրամասեր ունեցող անձինք, որոնց հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, անտառապետերն իրենց հերթին կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումը թույլատրելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել տվյալ պահաբաժնի անտառապահի հետ, որոշ դեպքերում նաև՝ «Ստեփանվանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի հետ, և ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում պաշտոնատար անձ հանդիսացող անտառատնտեսության աշխատակիցներն իրենց ուժերով կամ կաշառք տվող անձի կազմակերպմամբ իրականացրել են ծառերի ապօրինի հատումները և դրանց արդյունքում ստացված փայտանյութի՝ անտառից տեղափոխելու աշխատանքները, որից հետո ստացել պայմանավորված կաշառքի գումարը:

Այնուհետև պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացված ապօրինի հատումների իրական ծավալները թաքցնելու կամ լրացուցիչ ստուգումներից զերծ մնալու նպատակով «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենները, անտառապետերը, անտառապահները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, կատարել կեղծիքներ, որոշ դեպքերում տվել կաշառք և իրականացրել այլ պաշտոնեական հանցանքներ: Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքում իրականացվող վերահսկիչ աշխատանքների ընթացքում՝ ապօրինի հատված ծառերի իրական տվյալները թաքցնելու նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել կեղծիք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրեն, 3 նախկին անտառապետ, 3 անտառապահ, Հայանտառ ՊՈԱկ-ի հսկողության բաժնի 3 աշխատակից, փայտամշակման արտադրամասեր ունեցող, ապօրինի ծառահատմամբ զբաղվող 5 անձ: Անտառապետերից մեկի նկատմամբ հայտարարված է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետությանը պատճառված վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ
Ամենադիտված