Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել. Դավիթ Սանասարյան
Բլոգոսֆերա
Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» եւ պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաեւ՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում եւ կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել։
Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու եւ պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։
Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող եւ երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն