Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ Փաշինյան Եվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրա Եվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ Փաշինյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին Մեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճում Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան Զրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է «Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ուկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք 

Որոշեցինք, որ նոր Հայաստանում անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը. Փաշինյանը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։

Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Պետական այրեր, 
Հյուրեր,
«Քայլ դեպի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ,

երբ ծրագրի ամենասկզբում հնչում էր քոչարին, և դուք այդ երաժշտության ներքո քոչարի էիք պարում, ես մտածեցի, թե ինչ զարմանալի է, որ հազարամյա այդ երաժշտությունը և հազարամյա այդ պարն այսօր այստեղ հնչում են և պատկերվում են այդքան նորովի։ Այդ պարը երկար դարեր մենք պարում ենք, այդ պարը պարել են մեր նախնիները, այդ պարը պարել են մեր պապերը, այդ պարը պարում եք դուք, և այդ պարը չի հնանում. այդ պարն ամեն տարի հնչում է ավելի արդիական, այդ պարն ամեն տարվա հետ հնչում է ավելի հեռանկարային։

Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Ես ուզում եմ մի քանի նրբերանգ ներկայացնել այսօրվա մեր քննարկումից, որովհետև պատեհ է, որ հենց այս միջավայրում այդ երևույթը, այդ քննարկման բովանդակությունը ներկայացվի։ Այստեղ պատկերը կա. մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ՝ ունի նաև ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, և անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ։

Բայց, մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է, որ այսօրվա Հայաստանը, նոր Հայաստանը հիմնված լինի մեր ազգային ավանդույթների և արժեքների վրա։ Դրա համար մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարևորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը՝ մեր օջախը և այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում։ Մենք ուզում ենք այդ օջախի շուրջ ստեղծել մի միջավայր և տարածություն, որը մղում է անընդհատ ստեղծագործության, որը մղում է անընդհատ թռիչքի, դեպի առաջ, դեպի վեր։ Ընդհանրապես մեր միտքը, մեր հայացքը, մեր աշխարհայացքը որևէ ուղղությամբ չպետք է կաշկանդված և սահմանափակ լինի։ Եվ այդ է պատճառը, որ այսօր իմ աչքերում «Կարնո քոչարին» հնչեց և պատկերացավ նորովի, որովհետև դա հին քոչարին է, որովհետև դա նոր քոչարի է, որովհետև դա բխում է մեր արմատներից, և դա ձգտում է դեպի երազանքներ, որ մենք իրար հետ պետք է կերտենք։

Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետև Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, և այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը։ Այդ օջախի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը, և այո՜, Հայաստանի հողը պետք է թնդա ձեր, մեր քոչարու ներքո։ Եվ դա ազդանշանն է այն բանի, որ մենք իրար հետ վճռական ենք՝ կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի, որտեղ ազատությունը, օրինականությունը, եղբայրությունը, ժողովրդավարությունը, իրավունքը գերակայելու է և հիմնվելու է մեր ավանդույթների վրա։

Ինձ համար ապրել Հայաստանում ինչ-որ առումով նշանակում է նաև ապրել Հայաստանով, և մենք առաջին հերթին նաև հենց այս պետք է մեր գիտակցության մեջ ամրագրենք։ Այսօր այստեղ ներկաներից ոմանք ապրում են Հայաստանում, ոմանք չեն ապրում Հայաստանում, բայց, կարծում եմ, մեզ միավորող ամենակարևոր գործոնը պետք է լինի այն, որ մենք բոլորս, անկախ նրանից՝ ֆիզիկապես ապրում ենք Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ապրում ենք Հայաստանով, և դա է մեզ միավորում։

Ես ուզում եմ այս օրը, մեր հանդիպումը, այս միջոցառումը, այդ քոչարին համարել մեր մեջի Հայաստանի հաղթանակը։ Ես ուզում եմ համարել, որ այսօրվա մեր հանդիպումը և այս միջոցառումները՝ երկար տարիներ շարունակվող և դեռ շարունակվելիք, պիտի նշանակեն, որ մեր մեջի Հայաստանն ուժեղ է և անբեկանելի, և այն պիտի արտահայտվի նաև իրականության մեջ։ Հայաստանն այնպիսին է, ինչպիսին մենք նրան երազում ենք, որովհետև այսօրվա Հայաստանը մեր մտքերի, մեր երազանքների արտահայտությունն է։ Եվ ուրեմն մենք չպիտի վախենանք երազել ավելի լավ, ավելի ուժեղ ու հզոր Հայաստանի մասին։ Մենք չպիտի վախենանք և պետք է վճռական ու հաստատակամ լինենք՝ քայլել, գործել, ապրել այդ երազանքը կյանքի կոչելու վճռականությամբ։

Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա առիթով, որովհետև հավատում եմ, որ դա նոր ու երջանիկ, ազատ ու երջանիկ, հզոր ու երջանիկ Հայաստան ունենալու մեր միասնական, համազգային, համահայկական պայմանավորվածության, համահայկական որոշման արդյունքն է։ Ձեր քոչարին այդքան նորովի հնչում է, որովհետև արտահայտում է մեր վճռականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն։

Ես ձեզ, մեզ, բոլորիս տեսնում եմ որպես այդ ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացի։ Եվ ուրեմն, մենք բոլորս ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացիներ ենք, անկախ նրանից՝ ապրում ենք Հայաստանում, թե ոչ, որովհետև քաղաքացիության ամենակարևոր արգասիքը Հայաստանով ապրելն է։ Եվ ուրեմն, մենք ապրել ենք, ապրում ենք և պիտի ապրենք Հայաստանով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ապրում եք Հայաստանով»։

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության շրջանակում կազմակերպված համերգին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. Ֆարմանյան
Ամենադիտված