«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Երևան քաղաքի «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը ժամը 13:53-ին մարվել է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել, կան 7 տուժածներ, որոնք հոսպիտալացվելուց հետո դուրս են գրվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն