26-ամյա երիտասարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից
Արտակարգ Պատահար
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Էդիկ Բ., ծնված 1993 թ.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն