Փրկարարները մարել են Կարմրաքար գյուղում բռնկված հրդեհը
Արտակարգ Պատահար
«911» ծառայությանն օգոստոսի 25-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ օգոստոսի 26-ին, ժամը 09:07-ին:
Այրվել է մոտ 6 հա անտառածածկ և 14 հա բուսածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 24 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 11 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն