Ինդոնեզիայի ափերի մոտ կորած բեռնատար նավում 25 մարդ Է եղել
Այլ
Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի ազդանշան Է տվել նիկելի հանքաքար տեղափոխող բեռնատար նավը, ինչից հետո դադարել Է կապի դուրս գալ: Այդ մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ MV Nur Allya նավի հետ միջադեպը, որի վրա եղել Է 25 մարդ, տեղի Է ունեցել օգոստոսի 25-ին: Ինչպես հայտարարել Է Որոնողական-փրկարարական գործողությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուսուֆ Լաթիֆը, նավը շարժվում Էր դեպի Հարավարևելյան Սուլավեսիի նահանգի կողմը և աղետի ազդանշան Է տվել Բուրու կղզու մոտով անցնելիս, ինչից հետո կապն ընդհատվել Է:
Ինչպես հայտարարել Է փրկության տեղական ծառայության ղեկավար Մուսլիմին Սամաիլան, փրկարարներն անմիջապես մեկնել են նավի տված վերջին ազդանշանի վայր: Սակայն գիշերը գործողությունն ստիպված դադարեցրել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Սամաիլան հավելել Է, որ օգոստոսի 26-ին որոնումները կվերսկսվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն