Իսրայելը հարվածներ Է հասցրել Լիբանանում պաղեստինցի արմատականների դիրքերին
Այլ
Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ - Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այդ մասին հայտնել Է An Nahar թերթը:
Թերթի տվյալներով՝ գրոհի են ենթարկվել խմբավորման դիրքերը Լիբանանի արևելքում Զահլե քաղաքի (Բեքաայի նահանգ Սիրիայի սահմանի մոտ) մերձակայքում: Շիաների «Հըզբոլլահի» դաշնակից հանդես եկող խմբավորման ներկայացուցիչը հրատարակությանը հայտարարել Է, որ իսրայելական անօդաչուները հասցրել են առնվազն երեք հարված: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հասցվել Է սոսկ նյութական վնաս:
Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել Է, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ծովի կողմից Բեյրութի հարավային ծայրամասի երկինք Է ներխուժել երկու իսրայելական անօդաչու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն