Լոնդոնում ընթանում Է Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը
Այլ
Լոնդոնում տեղի Է ունենում Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը, որը համարվում Է ամենամեծը Եվրոպայում և աշխարհում երկրորդը Ռիո դե Ժանեյրոյիրց հետո, տեղեկացնում Է BBC-ն:
Կառնավալն անցկացվում Է ամեն տարի օգոստոսի վերջին հանգստյան օրերին Լոնդոնի Նոթինգ հիլի շրջանում: Այս անգամ կառնավալը նշանավորվել Է ամռան վերջին հանգստյան օրերի համար աննախադեպ շոգ եղանակով. օգոստոսի 25-ին Լոնդոնում գերազանցվել Է օգոստոսի վերջին հանգստյան օրերի ջերմաստիճանի ռեկորդը, որը պահպանվում Էր 2001 թվականից:
Տոնը մեկնարկել Է օգոստոսոսի 25-ին տեղական ժամանակով առավոտյան 6:00-ին: Տոնակատարությունները կտևեն մինչև օգոստոսի 26-ի 22:00-ը, բուն կառնավալային շքերթը կավարտվի օգոստոսի 26-ի 20:30-ի կողմերը: Ինչպես սպասվում Է, այս տարի կառնավալ կայցելի շուրջ մեկ միլիոն մարդ: Նաև, կազմակերպիչների կանխատեսումներով՝ միջոցառումը Լոնդոնի բյուջե կբերի ավելի քան 100 միլիոն ֆունտ (122 միլիոն դոլար):
Կառնավալի գլխավոր մասը զգեստավորված երթն Է և ներկայացումը պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ: Նոթինգ հիլի կառնավալն սկիզբ Է առել 1960-ական թվականներնին, երբ Լոնդոնի այդ շրջանը դարձավ տուն Կարիբյան ավազանի երկրներից ներգաղթյալների շատ համայնքների համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն