ՀՀ ԱԺ նախագահն այսօր ստորագրել և հրապարակել է իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը. Արսեն Բաբայան
Բլոգոսֆերա
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԺ նախագահն այսօր ստորագրել է և հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը: Այսպիսի բան նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել:
Այդ կարգադրությունից առաջ ԱԺ նախագահն առնվազն պարտավոր էր ստորագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարին և նրա բոլոր տեղակալներին պաշտոնից ազատելու կարգադրություն:
Իսկ եթե ԱԺ նախագահն այդպես էլ չստորագրի ԱԺ աշխատակազմի ղեկավարին ու նրա բոլոր տեղակալներին պաշտոններից «վռնդելու» կարգադրություններ, ապա վերջիններս, եթե ունեն մի քիչ պետական մտածողություն և մասնագիտական արժանապատվություն, վայրկյան առաջ պետք է հեռանան ու հավերժ պետք է մոռանան հանրային ծառայության մասին:
ԱԺ նախագահի այդ որոշմամբ ամբողջությամբ հաստատվեց օրեր շարունակ իմ պնդումները, որ տեղի է ունեցել խայտառակ անօրինականություններ:
Իսկ այդ կարգադրության անկառավարելի հետևանքներին կանդրադառնամ ավելի ուշ»:
Խոսքը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 26.08.2019 Կ-233-Ա որոշման մասին է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն