Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել. Էդուարդ Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել
Մարտավարական անհրաժեշտությունից ելնելով` Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել «նահանջ երգով» օպերացիան: Իշխանության ներկայացուցիչները ,հասկանալով սպասվող հասարակական հուժկու բռնկումը, հայտարարեցին «Ստամբուլյան կոնվենցիայի» ԱԺ ներկայացնելու հարցը տեղափոխելը հաջորդ տարվան:
Սակայն Փաշինյանը ոչ թե հրաժարվում է տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու մտադրությունից, այլ` ժամանակ է ձգում և նոր տեսարաններ նախապատրաստում աշնանը: Դա այսպես կոչված հակակոռուպցիոն, իսկ իրականում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով «անցումային արդարադատություն » օպերացիա իրականացումն է:
Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների»` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ,որի ադյունքում Նիկոլը կփորձի ամբողջությամբ յուրացնել և իրենով անել քիչ թե շատ իրենից անկախ դատական իշխանությունը:
Հ.Գ.
Նիկոլը վարչապետության ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Սա է պետության դժբախտությունը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն