Շվեդիայի խորհրդարանը չորս տարին մեկ անգամ է որոշում այցելել մի երկիր այսպիսի մեծ պատվիրակությամբ. Լենա Նազարյան
Բլոգոսֆերա
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայաստան ժամանեց Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը։ Բացառիկ այցելություն է, որովհետև Շվեդիայի խորհրդարանը չորս տարին մեկ անգամ որոշում է այցելել մի երկիր այսպիսի մեծ պատվիրակությամբ, որտեղ ներգրավված են խորհրդարանի նախագահը, փոխնախագահները և բոլոր խմբակցությունների ղեկավարները»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է Շվեդիայի Ռիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են խորհրդարանի 3 փոխխոսնակները եւ բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի և ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն